Ծրագրի տևողությունը՝ 01.09.2023-28.02.2026

Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ

 

Ծրագրի նպատակը՝ Նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ծնողների համար՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, 5-ի և 10-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի:

 

Ծրագրիով նախատեսված արդյունքները հետևյալն են՝
Ա1- 80 ՀՈՒԵ (հաշմանդամություն ունեցող երեխա) խրախուսվել են իրացնելու իրենց իրավունքները և դառնալու իրենց դպրոցների ակտիվ անդամներ:
Ա2- Կրթական հաստատությունների անձնակազմերը ստացել են աջակցություն և կարող են աշխատել տարբեր կարիքներ ունեցող երեխաների խմբերի հետ:
Ա3- Կրթական հաստատությունների ինդեքս թիմերը մոտիվացված են և ստացել են աջակցություն իրենց դպրոցներն ու մանկապարտեզները ավելի ներառական վայրեր դարձնելու և ներառականությունը խրախուսելու համար:
Ա4- Ծնողները (հատկապես հայրիկները) ավելացրել են իրենց գիտելիքները իրենց հաշմանդամություն ունեցող դուստրերի և որդիների խնամքի վերաբերյալ՝ հաշվի առնելով նրանց անհատական կարիքները:
Ա5- Համայնք (միջազգային և տեղական)՝ ձեռքբերումներ տարբեր փոխանակումներից, իրազեկվածության բարձրացումից, և նոր մոդելների փորձարկումից

 

Պլանավորված գործողությունները վերոնշյալ արդյունքներին հասնելու համար հետևյալն են՝
1.1 80 հաշմանդամություն ունեցող աղջիկներին և տղաներին աջակցություն (սոցիալական աշխատանք):
1.2 Սահուն անցումը մանկապարտեզից դպրոց:
1.3 Երիտասարդների ակտիվացում՝ ի նպաստ ներառական հասարակություն կերտման
2.1 Մեթոդոլոգիական դասընթացների կազմակերպում կրթական անձնակազմերի համար:
2.2 Կրթական անձնակազմերի համար ներառականության թեմայով հավասարը հավասարին մեթոդաբանությամբ դասընթացներ:
2.3 Ներառական փորձառությունների վերաբերյալ 3 կարճ ֆիլմերի պատրաստում:
3.1 Դպրոցների և մանկապարտեզների ինդեքս թիմերի կողմից ներառականությանն ուղղված զարգացման պլանների մշակում:
3.2 Կլոր-սեղան քննարկումների կազմակերպում ներառական քաղաքականությունների, մշակույթների և խնդիրների վերաբերյալ:
3.3 Տարածաշրջանում լավագույն ներառական դպրոցի և մանկապարտեզի համար մրցանակի (փոքր դրամաշնորհ ներառական ծրագիր իրականացնելու համար) ներկայացում:
3.4 Ներառական համայնքի ձևավորում՝ զգայունության բարձրացման միջոցառումների կազմակերպման միջոցով:
4.1 Արդեն իսկ ձևավորված ծնողների ինքնաջակցման խմբերի հանդիպումների կազմակերպում և նոր ինքնաջակցման խմբերի ստեղծում:
4.2 Ծնողների համար դասընթացների կազմակերպում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հայրիկների ներգրավմանը ինքնաջակցման մեթոդոլոգիայի, վաղ մանկական կրթության, դրական ծնողավարման թեմաների քննարկման ժամանակ:
4.3 Հայրիկների ինքնաջակցման խմբերի ձևավորում և հանդիպումների կազմակերպում:
5.1 Մանկավարժների համար առցանց միջազգային փորձի փոխանակում, հավասարը հավասարին մեթոդաբանությամբ դասընթացներ, հայրիկների ներգրավման վերաբերյալ փորձի փոխանակում, ինչպես նաև թվային կամ դեմ առ դեմ միջերկրային ուսուցում:
5.2 Շահերի պաշտպանությանն ուղղված միջոցառումներ՝ բարելավելու քաղաքականությունը, այնպես, որ ՀՈՒԵ-ը ստանան լիակատար աջակցություն, լինեն ներառված և հզորացված լիովին և հավասար հիմունքների վրա կրթական գործընթացին մասնակցելու համար:

 

Ծրագրի շահառուները

  •  Շիրակի մարզում հաշմանդամություն ունեցող 80 երեխաներ,
  •  ՀՈՒԵ ծնողներ,
  •  Շիրակի մարզի 6 դպրոցներ և 6 մանկապարտեզներ,
  •  Շիրակի մարզի թիրախ դպրոցների և մանկապարտեզների կրթական անձնակազմ,
  •  Աշակերտներ և երիտասարդներ:

 

Ծրագրի ֆինանսավորում՝ Ավստրիական զարգացման գործակալություն, Կարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/:

Ծրագիրն իրականացվում է Կարիտաս Կոսովոյի հետ համատեղ:

Ծրագրի բյուջեն՝ 221 500 €

Ծրագրի ղեկավար՝ Գայանե Նորիկյան

Համակարգող՝ Զինա Հովհաննիսյան