Ծրագրի տևողությունը` 01.07.2021 – 01.07.2024թ.թ.

Շահառուների թիվը` 100

Վայրը`Գյումրի(Շիրակի մարզ)  եւ Տաշիր(Լոռու մարզ)

Նպատակը`

Նպաստել Գյումրու և Տաշիրի տարեցների կյանքի որակի բարելավմանը

 

Նկարագրություն`

Ծրագրում ընդգրկված են 100 շահառու, ովքեր հիմնականում միայնակ են ապրում, ունեն ծերաբանական խնդիրներ, սոցիալականացման և շփման կարիք: Թիրախային համայնքներն են՝ Գյումրին (50 տարեց) և Տաշիրը (50 տարեց):

Ծրագիրը տարեցներին տրամադրում է սոցիալական և առողջապահական ծառայություններ, հիգիենիկ խնամք, սնունդ, ինչպես նաև կազմակերպում է նրանց ժամանցը:
Շահառուներն իրենց օրն անցկանցում են Կենտրոնների հարմարավետ և ընկերական մթնոլորտում, շփվում են միմյանց հետ:

Կենտրոնների համակարգողները տեղում կազմակերպում և համակարգում են օրվա գործողությունները: Սոցիալական աշխատողները կազմակերպում են շահառուների ժամանցը, որն իր մեջ ներառում է այցելություններ թանգարաններ, թատրոն, հանրային միջոցառումների և այլն:

Բուժքույրերը տրամադրում են առաջնային առողջության պահպանման ծառայություններ և առաջին անհրաժեշտության դեղորայք՝ համաձայն շահառուների անհատական պահանջների:
Կամավորները աջակցում են Կենտրոնների աշխատակազմերին՝ ապահովելու շահառուների հիգիենիկ խնամքի, ինչպես նաև հանրային և ժամանցային միջոցառումների կազմակերպումը (լվացք, արդուկ, վարսահարդարում և այլն), ինչպես նաև կազմակերպում են, ուղեկցում են շահառուներին դեպի առողջապահական և այլ սոցիալական հաստատություններ:

Գործընկերները`  Մեդիքոր Հիմնադրամ, Իտալիայի Եպիսկոպոսների Խորհուրդ, Կարիտաս Ֆորարլբերգ

Ծրագրի ղեկավարՏիգրանուհի Տարախչյան