«ԱՐԱՄԱԶԴ․ սոցիալական տնտեսության և զբաղվածության զարգացման» ծրագիր

Ծրագրի տեւողություն` 2022-2025թ․ Գործընկերներ` Միջոլորտային համագործակցության ցանց, ՏԻՄ, ՔՀԿ, ՓՄՁ, ՄԿՈՒ, ՄՍԾ ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ Վայր` ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզեր   Նպատակը Նպաստել ՀՀ Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի), Շիրակի (Անի) մարզերի սահմանամերձ միավորված համայնքերի բնակչության շրջանում սոցիալական տնտեսության և աշխատունակության խթանմանը: Նկարագրությունը «ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ» ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու ակտիվացմանն ուղղված ծրագիր է, որը իրականացվելու է 2022-2025թթ․-ի ընթացքում: Ծրագրի գործողությունները նպատակաուղղված են խթանելու տնտեսական և քաղաքացիական զարգացման գործընթացները, նպաստելու սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացմանը, աջակցելու բնակչության ներուժի հզորացմանը, տեղական առաջնորդների առաջխաղացմանը,

CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում

«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։ Ծրագրի տեւողությունը` 23.01.2023-23.01.2026   Ծրագրի խնդիրներն են՝ Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով: Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման միջոցով, համալրելով վերջիններս մասնակցային որոշումների կայացման և մոնիտորինգի գործիքներով:  

Առողջության առաջնային պահպանման կենտրոն

Ծրագրի տեւողությունը` 01.04.2023 – շարունակական. Շահառուների թիվը` 1.300 Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ   Նպատակը` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչներին հասանելի է որակյալ և մատչելի առաջնային բուժօգնություն և հոգեբանական ծառայություններ:  Խնդիրները` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի անապահով խավերի առողջության առաջնային պահպանման և հոգեբանական ծառայությունը բարելավվել է. Ընդլայնվել են Առողջության Առաջնային Պահպանման  կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունները կանխարգելման, կրթության և հոգեբանական աջակցության ոլորտում: Մեր թիրախային խմբերը հետևյալն են. Խոցելի և անապահով մարդիկ – 1300 Հղի կանայք – 32 Ծրագիրը թիրախավորելու է 4 խումբ 8 ամսվա ընթացքում:

«Կանանց ռեսուրս կենտրոն Վարդենիսում»

Ծրագրի տևողությունը` 15․01․2023- 30.04.2025 Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնք Շահառուներ` 85 կին, որոնք Ցածր եկամուտ ունեն, Անչափահաս/ներ ունեն, միայնակ ծնող են, գործազուրկ են 2-7 տարեկան 50 երեխա, որոնց մայրերը հաճախում են կանանց ռեսուրս կենտրոն։ Ծրագրի նպատակը` Նպաստել կանանց սոցիալական, տնտեսական հզորացմանը Հայաստանում։ Հիմնական գործողություններ` Կանանց ինքնաջակցման,

Գերմանական բարեկամություն

Գերմանական բարեկամություն Սկիզբ` 2003թ․ Ավարտ` չսահմանված Նախապատմություն` Ծրագիրը մտահղացել են Գերմանիայի Բոնն քաղաքի Կարդինալ Ֆրինգզի անվան Գիմնազիայի ուսուցչական անձնակազմը, սաները և ծնողները դեռևս 2003 թվականին: Առ այսօր գիմնազիան պարբերաբար դրամահավաք է կազմակերպում, որպեսզի Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթական պայմանները բարելավվեն և լուծվեն դպրոցների առաջնային խնդիրները: Ծրագիրը նաև սատարում է համայնքային կարողությունների կառուցմանը` խթանելով համայնքային մասնակցությունը ծրագրի իրականացման բոլոր փուլերում: Համայնքները ծրագրերում իրենց մասնակցությունն են ունենում ապահովելով ներդրում ծրագրի առնվազն 20%-ի չափով` աշխատանքի, շինանյութի և գումարի տեսքով: Առաջին երկու տարիներին (2003թ․, 2004թ․) ընդգրկվել են Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի 11 հեռավոր գյուղերի դպրոցներ` 6-ը Շիրակում եւ 5-ը Գեղարքունիքում: