Ծրագրի տեւողությունը` 01.04.2023 – 31.12.2023թթ.

Շահառուների թիվը` 1.300

Վայրը` Գյումրի, Շիրակի մարզ

 

Նպատակը` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչներին հասանելի է որակյալ և մատչելի առաջնային բուժօգնություն և հոգեբանական ծառայություններ:

 Խնդիրները`

  • Շիրակի մարզի Գյումրի քաղաքի անապահով խավերի առողջության առաջնային պահպանման և հոգեբանական ծառայությունը բարելավվել է.
  • Ընդլայնվել են Առողջության Առաջնային Պահպանման  կենտրոնի կողմից առաջարկվող ծառայությունները կանխարգելման, կրթության և հոգեբանական աջակցության ոլորտում:

Մեր թիրախային խմբերը հետևյալն են.

  1. Խոցելի և անապահով մարդիկ – 1300
  2. Հղի կանայք – 32

Ծրագիրը թիրախավորելու է 4 խումբ 8 ամսվա ընթացքում: Յուրաքանչյուր խմբում ընդգրկված կլինի 8 մասնակից 2 ամսով (32 կին): Յուրաքանչյուր խումբ կունենա ծրագրով նախատեսված 8 թեմատիկ դասընթաց։ Դասընթացներն իրականացվում են համատեղ կամ անհատական՝ ԱԱՊԿ հոգեբանի, գինեկոլոգի և մանկաբույժի խորհրդատվության տեսքով:

  1. Պատերազմից տեղահանված մարդիկ – 25
  2. Ընտանիքներ, որտեղ երեխաները հոգեբանական խնդիրներ ունեն – 20

 

Գործընկերները`Ռենովաբիս Գերմանիա

Բյուջե` 78.950 €

Ծրագրի ղեկավար`Արտաշես Մարգարյան