Ծրագրի տեւողություն` 2022-2025թ․

Գործընկերներ` Միջոլորտային համագործակցության ցանց, ՏԻՄ, ՔՀԿ, ՓՄՁ, ՄԿՈՒ, ՄՍԾ ներկայացուցիչներ, ակտիվ երիտասարդներ

Վայր` ՀՀ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզեր

 

Նպատակը Նպաստել ՀՀ Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի), Շիրակի (Անի) մարզերի սահմանամերձ միավորված համայնքերի բնակչության շրջանում սոցիալական տնտեսության և աշխատունակության խթանմանը:

Նկարագրությունը «ԱՐԱՄԱԶԴ. ՍՏԶԶ» ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու ակտիվացմանն ուղղված ծրագիր է, որը իրականացվելու է 2022-2025թթ․-ի ընթացքում: Ծրագրի գործողությունները նպատակաուղղված են խթանելու տնտեսական և քաղաքացիական զարգացման գործընթացները, նպաստելու սոցիալական պատասխանատվության մակարդակի բարձրացմանը, աջակցելու բնակչության ներուժի հզորացմանը, տեղական առաջնորդների առաջխաղացմանը, սոցիալական տնտեսության մոդելի մշակմանը համայնքում և մասնագիտական կրթության ոլորտում։ Միավորված համայնքները, որոնք բաղկացած են մոտ մեկ տասնյակից ավելի քիչ կամ շատ աղքատության մակարդակ ունեցող բնակավայրերից, հնարավորություն կունենան ստեղծելու կամ զարգացնելու արդեն ստեղծված սոցիալական ձեռնարկատիրական միավորները՝ արդյունքները դարձնելով ավելի կայուն՝ խոցելի խմբերին պատկանող, բայց միևնույն ժամանակ ակտիվ և առաջատար՝ ներուժի թիրախավորման միջոցով: ՍՏ միավորներն ուղղված են լինելու բնակչության շրջանակում մասնագիտական կրթության որակի բարձրացմանը՝ աշխատատեղերի ստեղծման և համայնքների զարգացման արդյունավետ մոդելի ներդրման միջոցով։

Ակնկալվող արդյուքներ՝

  • ՏԻՄ, բիզնեսների, ՔՀԿ-ների և ակտիվ երիտասարդների ոլորտային կարողությունների զարգացում՝ հիմնվելով սոցիալական տնտեսության սկզբունքների վրա:
  • Ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման  նպատակով սոցիալական տնտեսության սուբյեկտների ստեղծում՝ յուրաքանչյուր թիրախ մարզում մեկ ՄԿՈՒ-ի համար։
  • Ցանցի առաջխաղացում ինքնակազմակերպման, սոցիալական փոխակերպման մեթոդաբանության վրա հիմնված մասնակցային կառավարման, քաղաքականությունների, սկզբունքների, արժեքների գործարկման միջոցով:
  • Կարողությունների զարգացման գործողությունների կապիտալիզացիա։
  • Համայնքների համաչափ զարգացման մոդելի վերջնական ձևավորում՝ ըստ պետական կառավարման ռազմավարության և ցանցի վրա հիմնված փորձի:
  • Ցանցի գործունեության արդյունքում սոցիալական վերափոխման լավագույն փորձի ներդրում։

 

Գործընկերներ` Կարիտաս Իսպանիա, Սեքյող Կաթոլիկ Կարիտաս Ֆրանսիա

Բյուջեն` 282․ 000 եվրո

Ծրագրի ղեկավար` Զառա Աղանյան