Ծրագրի տեւողությունը` 23.01.2023-23.01.2026

Վայրը` Ախուրյան միավորված համայնք

Նպատակը Մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողություններն ու դիմակայունությունը՝ սեփական զարգացումն առաջնորդելու համար:

 

Ծրագրի խնդիրներն են․

  1. ապահովել Ախուրյան համայնքի կարողություններն ու հանձնառությունը՝ առաջնորդելու սեփական զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով:
  2. Ախուրյան համայնքում խթանել քաղաքացիների ներգրավվածությունն ու վերահսկողությունը որոշումների կայացման գործընթացներում՝ բնակավայրերի մոբիլիզացման, վերջիններիս մանակցային որոշումների կայացման և վերահսկման գործիքներով հագեցնելու միջոցով։

Նկարագրությունը
Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝

  • «Համայնքային առաջնորդների թիմի/խմբի» ստեղծում
  • Համայնքի ակտիվների քարտեզագրում՝ համայնքի առաջնորդների ներգրավմամբ և տեղական ցանցի աջակցությամբ
  • «Տեղական աշխատողների ակադեմիայի» հիմնում ՏԱԱ/ALW/
  • Բնակավայրերում Համայնքահեն Զարգացման Կենտրոնների (ՀԶԿ կենտրոններ/LLD centers) հիմնում
  • Համայնքահեն Զարգացման (ՀԶ/LLD) Մոդելների ներդնում/փորձարկում
  • Համայնքի բնակավայրերի մոբիլիզացում՝ համայնքահեն զարգացումը խթանելու համար
  • Լավ կառավարման խթանում՝ հանրային շարունակական մոնիտորինգի և վերահսկողության միջոցով

Ծրագրի արդյունքները՝
– Կունենա անհրաժեշտ հմտություններ ու գործընթացներ՝ համայնքի զարգացմանն ուղղված համապարփակ տեսլականն ու ծրագրերը նախագծելու և իրականացնելու համար;

  • Ավելի դիմացկուն է և հստակ պատկերացում ունի, թե ինչպես է էլ ավելի բարձրացնելու իր դիմակայունությունը:
  • Դարձել է մեկ օրգանական համակարգ, որը տեսնում է և առաջնորդում է համայնքի զարգացման գործընթացները;
  • Ունակ է ձեռք բերել անհրաժեշտ աջակցություն՝ իր կողմից զարգացրած ակտիվների և ցանցերի միջոցով:
  • Ընդլայնված քաղաքացիների մասնակցություն և հսկողություն Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացներում;
  • Ախուրյան համայնքի ՏԻՄ-ի թափանցիկության և արձագանքի աճ;
  • Ախուրյանի ՏԻՄ-ի նկատմամբ քաղաքացիների հավատի և վստահության բարձրացում;
  • Ախուրյան համայնքում որոշումների նկատմամբ համայնքի մեծ մասի աջակցության, ձայնի և սեփականության զգացումի աճ:

 

Գործընկերներ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ՄԶԳ), «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ, «Ուրբան» հիմնադրամ (ՈՒՀ), «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ), «Կոմպասս» ՀԿ
Ծրագրի բյուջեն՝ 257735 դոլլար
Թիմի ղեկավար՝ Զառա Աղանյան