Ծրագրի անվանումը Բաղադրատոմսեր և հիշողություններ տատիկի խոհանոցից

Ծրագրի տեւողությունը` 02.11.2023-31.12.2023 Շահառուների թիվը` 200 Վայրը` Գյումրի, Վանաձոր   Նպատակը` Ծրագիրը նորարարական նախաձեռնություն է, որն ուղղված է Գյումրիի և Վանաձորի 200 տարեցների բարեկեցության բարձրացմանը: Այն միտված է բարելավել տարեցների սնուցումն ու խթանել միջսերնդային ու համայնքային համագործակցությունը։ Նկարագրությունը` Հայկական Կարիտասի կողմից իրականացվող «Բաղադրատոմսեր և հիշողություններ տատիկի խոհանոցից» ծրագրի նպատակն է բարելավել Գյումրիի և Վանաձորի 200 տարեցների բարեկեցությունը: Ծրագիրը եզակի կերպով համատեղում է տարեցներին անհրաժեշտ սննդի փաթեթների ապահովումն ու սնուցման բարելավումը և սոցիալական ներառումը՝ խթանելով սերունդների միջեւ համագործակցությունը:

Արցախից տեղահանված, պատերազմից տուժած ազգաբնակչության դիմակայության բարձրացում և համայնքային ինտեգրում

Ծրագրի տեւողությունը` 2023թ․ Հոկտեմբերի 1 – 2024թ․  Հոկտեմբերի 1 Շահառուների թիվը` 100 – 120 տնային տնտեսություն Վայրը` Գորիս, Տեղ, Տաթև համայնքներ   Նպատակը` Դիմակայունության բարձրացում և համայնքային ինտեգրում Նկարագրությունը` Գյուղատնտեսական գործիքների տրամադրում,      ապաստարանների վերանորոգում,     փոքր դրամաշնորհների տրամադրում:   Գործընկերները` L’Oeuvre d’Orient, Christian Solidarity Fund Բյուջեն` 184․000 Եվրո Ծրագրի ղեկավար` Բենիկ Ղահրամանյան    

Սոցիալ-տնտեսական էկոհամակարգի զարգացում Ճամբարակ միավորված համայնքում

Ծրագրի տեւողությունը 15․10․2023 – 15․06․2024 Շահառուների թիվը   Ուղղակի շահառուներ՝ համայնքի շահագրգիռ կողմեր Անուղղակի շահառուներ` Ճամբարակ միավորված համայնքի սոցիալապես խոցելի բնակչություն Վայրը  ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ միավորված համայնք   Նպատակը  Ճամբարակ միավորված համայնքում սոցիալական տնտեսության արդյունավետ մեխանիզմների ներդրման միջոցով պետական և ոչ պետական շահագրգիռ կողմերի կողմից խոցելի խմբերի կարիքներին արձագանքման որակի բարձրացում   Նկարագրությունը` Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ Ճամբարակ միավորված համայնքում սոցիալական տնտեսության հմտությունների և մոտեցումների զարգացում ՝ փորձարարական տեղամասերի ստեղծման միջոցով ու միջազգային փորձի հարմարեցում՝ առանցքային շահագրգիռ կողմերի անմիջական մասնակցությամբ։  

Արձագանք բռնի տեղահանված 557 ընտանիքի Գեղարքունիքում

Ծրագրի տեւողությունը` դեկտեմբեր 2023 – ապրիլ 2024 Շահառուների թիվը` 557 ընտանիք/ 2228 անձ Վայրը` Գեղարքունիքի մարզ   Նպատակը Բավարարել բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները և տրամադրել հոգեբանական աջակցություն։ Նկարագրությունը Անհրաժեշտ սննդի և հիգիենայի փաթեթների տրամադրում, ուղղորդումներ և հոգեբանական աջակցություն Գեղարքունիքի մարզում հաստատված 557 բռնի տեղահանված ընտանիքների։   Գործընկերները` Սլովակ Էյդ, Կարիտաս Սլովակիա Բյուջեն` 100․000 Եվրո Ծրագրի ղեկավար` Մարիամ Գրիգորյան  

ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի

Ծրագիրը  «ԵՄ-ն հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի մաս է։   Ծրագրի նպատակը Ծրագրի նպատակն է ապահովել համայնքներին և տնային տնտեսություններին էներգաարդյունավետության և կայուն էներգիայի հնարավորությունների ավելի լավ հասանելիությամբ՝  նպաստելով գյուղական բնակչության էներգետիկ անվտանգության բարելավմանը և բնական պաշարների պահպանությանը: Ծրագիրը նպաստում է ԵՄ գործողության ընդհանուր նպատակին, այն է՝ բարելավել էներգաարդյունավետությունը և նպաստել շրջակա միջավայրի պահպանությանն ու կայունությանը: