Աջակցություն 2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետությունում հակամարտությունների սրման արդյունքում տուժած բնակչությանը

  Ծրագրի տևողությունը` մարտի 15-հունիսի 15, 2021 Ծրագրի իրականացման վայրը` Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզեր, և Երևան Շահառուներ` Հակամարտությունների սրման արդյունքում տուժած ներքին տեղահանված բնակչություն Ծրագրի նպատակը` Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք իրենց հիմնական կարիքները հոգալու համար ստացել են օժանդակություն տեղահանման արդյունքում ապաստանած վայրերում: Ծրագրի նկարագրություն՝ Տեղահանված և հակամարտություններից տուժած տնային տնտեսությունները ստանում են միանվագ նպատակային աջակցություն: Գործընկեր` Ստոկհոլմի Կաթողիկե Թեմ Բյուջեն` 10.000 EUR Ծրագրի պատասխանատու` Դիանա Միրիբյան  

Գյումրիի, Տաշիրի, Գավառի, Վանաձորի, Արտաշատի և 10 կաթողիկե գյուղերի խոցելի ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում

Ծրագրի տևողությունը` 8 ամիս Վայրերը` Գյումրի,Վանաձոր,Արտաշատ, Գավառ և Տաշիր Շահառուները` Ծրագրի թիրախում են լինելու առավել խոցելի այն քաղաքացիները, ովքեր չեն օգտվել պետության աջակցությունից և դժվարությամբ են հաղթահարում COVID-19-ի բացասական հետևանքները Նպատակ` Գյումրիում, Տաշիրում, Գավառում, Վանաձորում, Արտաշատում և 10 կաթողիկե գյուղերում խոցելի ընտանիքների սոցիալական պայմանների բարելավում Նկարագրություն` 500 անապահով ընտանիքների պարենային ապրանքների և հիգիենիկ պարագաների տրամադրում Դոնորներ` CNEWA Բյուջե` 33,117.00 ԱՄՆ դոլար Ծրագրի ղեկավար` Գագիկ Տարասյան  

Անմիջական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար

Ծրագրի տեւողությունը. 14.10.2020 – 14.12.2020 Շահառուների թիվը. 600 ընտանիք (3.000 անձ) Ծրագրի իրականացման վայրը․ Արարատի մարզ Նպատակը. Լեռնային Ղարաբաղի հակամարտութան պատճառով տուժած անձինք ապրում են արժանապատիվ պայմաններում` ՀՀ ժամանակավոր իրենց տեղակայման վայրերում։ Խնդիրներ․ Հակամարտության պատճառով տուժած ընտանիքները կարողանում են հոգալ իրենց առաջնային կարիքները։ Կաթոլիկ օգնության ծառայությունը (ԿՕԾ) Հայկական Կարիտասի հետ համագործակցությամբ  և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Երևանում Ամերիկայի դեսպանատան ֆինանսավորմամբ, Արարատի մարզում գտնվող մոտ 600 ընտանիքներին (3.000 անձ) կտրամադրի հիգիենիկ պարագաների և տաք ծածկոցների փաթեթ (ոչ պարենային ապրանքներ),

Անմիջական օգնություն լեռնային ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար

Արագ արձագանքման ծրագիր Ծրագրի տևողությունը` 23.10.2020թ. — 23.11.2020թ. Շահառուների թիվը` 1.000 շահառու ընտանիք (մոտ 4.000 անձ) (թիրախ շահառուներ: 1.200 ընտանիք – 4.800 անձ) Վայրը` Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզեր Ծրագրի նպատակն է. Լեռնային Ղարաբաղի հակամարտութան պատճառով տուժած անձինք ապրում են արժանապատիվ պայմաններում` ՀՀ ժամանակավոր իրենց տեղակայման վայրերում։ Նկարագրություն Ծրագրի խնդիրն է․ հակամարտության պատճառով տուժած ընտանիքները կարողանում են բավարարել իրենց նվազագույն կարիքները։ Ծրագրի արդյունքն է՝ հակամարտության արդյունքում տուժած ընտանիքներին տրամադրվում են պարենային և ոչ պարենային ապրանքների փաթեթներ։ «Հայկական Կարիտասը» պարենային և ոչ պարենային ապրանքների տեսքով մեկանգամյա աջակցություն է տրամադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով ժամանակավորապես ՀՀ-ում տեղակայված ընտանիքներին՝ օգնելով խոցելի ընտանիքներին բավարարել իրենց առաջնահերթ կարիքները,

Աջակցություն Արցախի տեղահանված բնակչությանը

  Ծրագրի տևողությունը` 15.10.2020-15.03.2021 Ծրագրի իրականացման վայրը` Հայաստան, Արցախ Շահառուներ` Հակամարտության սրման արդյունքում տուժած ներքին տեղահանված բնակչություն /մոտ 150 ընտանիք/ Ծրագրի նպատակը` Ապահովել արժանապատիվ կյանք հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության համար: Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի նպատակը՝ Բավարարել հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության հիմնական կարիքները ։ Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝ Տեղահանման վայրերի հստակեցում Շահառուների կարիքների գնահատում և գրանցում Թիրախ շահառուների հետ պայմանագրերի կնքում Բանկի հետ բանակցություններ և պայմանագրի կնքում՝ առանց վճարի դրամական փոխանցումներ կատարելու համար Մշտադիտարկում և գնահատում Ծրագրի ֆինանսական և պատմողական հաշվետվությունների ներկայացում Ծրագրի արդյունքները՝ Առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրելու միջոցով բավարարվում են հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության /այդ թվում ընտանիքներ,