29Nov
«Ով բնակվում է իմ մեջ, և ես՝ նրա մեջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետև առանց ինձ ոչինչ չեք կարող անել», Հվհ., 15, 5:
«Կարիտասը»՝ որպես միջազգային բարեգործական կազմերպություն, Աստծո սիրո արտահայտությունն է՝ օգնության կարիք ունեցող մարդկանց հանդեպ, «Աստծո ներկայության նշանը՝ մարդկանց մեջ», ինչպես ասում էր Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետը: «Հայկական Կարիտասի» Ընդհանուր Նախագահ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը վերջերս ասաց. «Կարիտասը Ընդհանրական Կաթողիկէ Եկեղեցու զավակն է, կամ պարզապես՝ Աստծու Սուրբ Եկեղեցու բարեգործության գործիքը: Կարո՞ղ եք պատկերացնել. այդ զավակը՝ յուրահատուկ նկարագրով, գալիս է աշխարհ՝ Հիսուսի հետ միասին ասելու. «Եկե՛ք ինձ մոտ՝ բոլոր հոգնածներդ և բեռնավորվածներդ,