06Aug
«Աջակցություն Արցախյան պատերազմից տուժած բնակչությանը» ծրագիրը մեկն է այն ծրագրերից, որոնք իրականացվում են «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից և ուղղված են Արցախյան երկրորդ պատերազմից տուժած ընտանիքների կենսապայմանների բարելավմանը:
3-ամսյա այս ծրագրի շրջանակներում 204 ընտանիք ստացել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ, 200 ընտանիքի տրամադրվել է ոչ պարենային ապրանքների փաթեթներ, Արցախից տեղահանված 23 ընտանիք ստացել է բնակարանի վարձավճար, ևս 20 ընտանիքի տրամադրվել է վերանորոգման պարագաներ՝ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով:
Ծրագրի շահառուների ընտրությունը կատարվել է համապատասխան չափորոշիչներով:
Ծրագիրը ֆինանսավորվել և իրականացվել է Լեհական համերաշխության հիմնադրամի և «Լեհաստանի ազգային բանկ» հիմնադրամի կողմից:
Ծրագրի շահառուների դրական արձագանքները այն գլխավոր ձեռքբերումներն են,