Գյումրու «Փոքրիկ իշխան»-ի սաները բացահայտեցին կավագործության գաղտնիքները

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գյումրու «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի նկարչության խմբակի երեխաները, մայիսի 16-ին, 17-ին և 21-ին մասնակցեցին Ասլամազյան քույրերի պատկերասրահի կողմից կազմակերպված կավագործության խմբակին: Դասընթացները անց են կացվել 3 փուլով՝ առաջին օրը ծանոթություն երեխաների հետ և նրանց հմտությունների գնահատում, երկրորդ օրը բուն աշխատանքային պրոցես և վերջին՝ երրորդ փուլում աշխատանքների վերջնական մշակում և թրծում: Պատկերասրահի էքսկուրսավար` Միքայել Վարդպարոնյանը նշում է, որ սա նաև արտ թերապիա է: Երեխաներից Լյովա Վարոսյանն այնքան հետաքրքրվեց կավագործությամբ, որ նույնիսկ մտածում է հետագայում այս գործում մասնագիտանալ և դառնալ կավագործ,իսկ մյուս երեխաների համար սա պարզապես հաճելի աշխատանք է, որով կարելի է զբաղվել ազատ ժամանակ:

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օր

ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառության միջազգային օր «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրադային երկրներում» ծրագրի շրջանակներում Գյումրիում տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա, ֆլեշմոբ և մոմավառություն՝ նվիրված ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին։ Երիտասարդները կցեցին ավանդական դարձած քվիլտի կտորները, իսկ հետաքրքրված անցորդները, մոտենալով ՁԻԱՀ-ի իրազեկման սիմվոլ հանդիսացող ժապավեն-ստենդին, կարմիր ժապավեններ ամրացրեցին՝ հարգելով ՁԻԱՀ-ի հետևանքով մահացածների հիշատակը։ Այնուհետև տեղի ունեցավ մոմերով երթ Վարդանանց հրապարակից դեպի Թատերական հրապարակ։ Ամեն տարի մայիսի 3-րդ կիրակին համարվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառության միջազգային օր, սակայն այս օրը նաև հանդիսանում է համաճարակի դեմ պայքարի համայնքային շարժման օր և նպատակ ունի բարձրացնել ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի մասին սոցիալական գիտակցության մակարդակը: Միջոցառման գլխավոր դերում ծրագրի ‹‹Երիտասարդական ակումբն›› էր,

Քննարկվել են Վանաձորում երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման հետ կապված հարցեր

Ապրիլի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր Վանաձորում առաջին փոքր խմբային տան գործարկման վերաբերյալ: Հուշագրի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվող սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացումն է, երեխաների խնամքի շուրջօրյա ծառայությունների բովանդակային և մեթոդական փոփոխումը, ինչպես նաև երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների ոլորտի բարեփոխումները, մասնավորապես Լոռու մարզում երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների վերակազմակերպման գործընթացը: Նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը կարևորելով ընթացող աշխատանքները՝ հույս է հայտնել գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ակտիվացնել վերակազմակերպման գործընթացը՝ հիմքում ունենալով երեխայի և ընտանիքի կարիքների գնահատումն ու կարիքներին համապատասխան սոցիալական ծառայությունների մատուցումը:

«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի շրջանակում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ` Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Կարապի լճին հարող տարածքում ապրիլի 4-ին բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը` նվիրված Մայրության և գեղեցկության տոնին: Ցուցահանդես-տոնավաճառին ներկայացված են սիրիահայերի ձեռքի աշխատանքներ, քաղցրավենիք ու զարդեր: Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթը, ծրագրերի բաժնի պատասխանատու Նվեր Սարգսյանը, «Ճանաչել: Պաշտպանել: Իրագործել:» ծրագրի ղեկավար Լուսինե Ստեփանյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» և «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ –ների այլ ներկայացուցիչները:

Գունավոր զուգագուլպաներով. Գյումրիում նշվեց Դաունի համախտանիշի միջազգային օրը

Վիոլետա Բաղումյանը 14 տարեկան է: «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Էմիլի Արեգակ կենտրոնի սան է, ստանում է նաև ներառական կրթություն: Վիոլետան պարել ու նկարել է սիրում. արտ թերապևտ Մարիամ Վարդանյանի օգնությամբ բացիկներ է նկարում, որոնք հետագայում կա՛մ նվիրվում են կենտրոնի այցելուններին, կա՛մ աճուրդ վաճառքի ներկայացվում: Վիոլետան պարել ևս սիրում է, հաճախում է նաև ներառական դպրոց: Վիոլետան դաունի համախտանիշ ունի: Նույն այդ խնդրով ևս 5 երեխա է Էմիլի Արեգակ հաճախում: Վիոլետան ու իր ընկերները գիտեն՝ մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է: 2012թ-ից սկսած ՄԱԿ-ի կողմից յուրաքանչյուր տարվա մարտի 21-ը նշվում է իբրև Դաունի համախտանիշի միջազգային օր: Այն նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը Դաունի համախտանիշի վերաբերյալ և նպաստել առավել ներառական հասարակության կայացմանը: