Սեդա Արշակունի՝ Աքսորված փախստականը

setREVStartSize({c: 'rev_slider_13_1',rl:[1240,1024,778,480],el:[],gw:[600],gh:[400],type:'carousel',justify:'',layout:'fullwidth',mh:"0"});if (window.RS_MODULES!==undefined && window.RS_MODULES.modules!==undefined && window.RS_MODULES.modules["revslider131"]!==undefined) {window.RS_MODULES.modules["revslider131"].once = false;window.revapi13 = undefined;if (window.RS_MODULES.checkMinimal!==undefined) window.RS_MODULES.checkMinimal()} Արշակունի Սեդան ծնվել է 1927թ.-ի հունվարի 24-ին Գյումրի քաղաքում: Հայրը ծնունդով Ղարսից էր, արհեստավոր, մայրը գյումրեցի՝ տնային տնտեսուհի: 1918թ.-ին Կարսից Սեդայի հայրը ընտանիքի հետ միասին փախել են Հայաստան, եկել են Գյումրի, որտեղ էլ հանդիպել է ապագա կնոջը՝ Սեդայի մորը: «Մեծ ցավով է հայրս թողել հայրենի Կարսը, միակ երազանքն ետ գնալն ու Կարսում ապրելն է եղել, ինձ միշտ ասում էր, «Եթե մահանամ, գերեզմանիս հողից մի քիչ կտանեք Կարս», պատմում է Սեդա տատիկը: Այդպես էլ չի իրականացել արհեստավոր մարդու երազանքը՝ Կարս գնալու եւ մշտապես նորից բնակվելու։ Մի օր էլ,

Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում

Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում կատարվել է հետազոտություն` «Հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստանի Դաշնությունում: Դժվարություններն արտասահմանում եւ մարտահրավերները տանը» վերտառությամբ: Հետազոտությունը ընդգրկել է Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերը ու կատարվել է գործընկեր մարզային ՀԿ-ների ներդրմամբ եւ փորձագետ Վալենտինա Գեւորգյանի կոցմից: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե ինչ է ՀՀ քաղաքացիներին դրդում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ինչպիսի դժվարությունների են հանդիպում հայաստանցի միգրանտները Ռուսաստանի Դաշնությունում եւ ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան վերադարձից հետո: Հետազոտությունից պարզ է դարձել, որ միգրացիայի հիմնական պատճառը զբաղվածություն ունենալն է կամ ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալն է:

Պատրաստվածություն եւ արձագանք արտակարգ իրավիճակներին

«Հայկական Կարիտաս»ը, կկենտրոնանա ԱՌԿ-ի վրա` իրականացնելով գործողություններ նախա- եւ հետ- աղետային միջամտությունների համար: Անդրադառնալով նախաաղետային գործողություններին` կիրականացվեն Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) եւ Կլիմայի փոփոխության հարմարվողականության (ԿՓՀ) վերաբերյալ համայնքի հանրային իրազեկման ու կրթության, ռիսկի գնահատման եւ հետագա համայնքահեն ռիսկերի մեղմացման (միտիգացիոն) ծրագրեր: Աղետի ժամանակ «Հայկական Կարիտաս»-ը պարտավորվում է տրամադրել մարդասիրական օգնություն աղետներից տուժածներին, ինչպես նաեւ վերականգնման փուլում վերջիններիս աջակցություն:  

Շահերի պաշտպանություն, լոբբինգ եւ ցանցային համագործակցություն

Շահերի պաշտպանություն, լոբբինգ եւ ցանցային համագործակցություն «Հայկական Կարիտաս»-ը որպես ձայն է ծառայում նրանց համար, ովքեր ի զորու չեն խոսելու եւ «ուսումնասիրելով, վերլուծելով ու գործողություններ կատարելով» նպաստում է ավելի արդար եւ համերաշխ հասարակության կայացմանը: Շահերի պաշտպանությունը կազմակերպված փորձ է փոխելու քաղաքականությունը, պրակտիկան եւ/կամ վերաբերմունքը, որն արվում է վկայություններ եւ փաստեր ներկայացնելու միջոցով` որպես ապացույց այն բանի, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է փոփոխությունը կատարվի: Շահերի պաշտպանության հիմքում ընկած է այն միտքը, որ փոփոխությունների կարելի է հասնել իրազեկվածության բարձրացման, փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը ապացուցող վկայությունների եւ փաստերի ներկայացման եւ այն մարդկանց ներգրավման միջոցով, ովքեր ի զորու են կատարելու այս փոփոխությունները:

Հիսուսի առակ 14:21 … օրհնյալ է նա, ով առատաձեռն է կարիքավորի հանդեպ

setREVStartSize({c: 'rev_slider_8_2',rl:[1240,1024,778,480],el:[],gw:[600],gh:[400],type:'carousel',justify:'',layout:'fullwidth',mh:"0"});if (window.RS_MODULES!==undefined && window.RS_MODULES.modules!==undefined && window.RS_MODULES.modules["revslider82"]!==undefined) {window.RS_MODULES.modules["revslider82"].once = false;window.revapi8 = undefined;if (window.RS_MODULES.checkMinimal!==undefined) window.RS_MODULES.checkMinimal()} Հերթական անգամ «Հայկական Կարիտասի»-ի աշխատակիցներն ու կամավորներն այցելեցինք Հայրապետյանների տուն` երեւանաբնակ անոնիմ բարերարի կողմից փոխանցելու ամեն ամիս նրանց ուղարկվող օգնությունը: Ինչպես ամեն ամիս, այս այցելության ժամանակ եւս, տարեց ու հիվանդ ամուսինները մի պահ, կարծես, կտրվեցին իրենց առօրյա կյանքի դառը մտորումներից, բյուր հոգսերից ու ցավից` եւս մեկ անգամ տեսնելով ու գիտակցելով, որ այնուամենայնիվ միայնակ չեն, իրենց եւս հիշողներ եւ ինչ-որ չափով հոգսը կիսողներ կան: Խաչատուր Հայրապետյանը եւ Թերեզա Աննախասյանը, արդեն երկար տարիներ ամուսիններն են,