


Հաբեթնագյան Լենան ծնվել է բանվորի ընտանիքում՝ Լենինականում, 1930 թվականի ապրիլի 15-ին:
Վաղ հասակում կորցրել է ծնողներին: Լենան ունեցել է երկու քույր, երեք եղբայր, ավագն Լենան էր եւ ծնողների մահից հետո ծնողական ծանր բեռը մնաց մանկահասակ Լենայի ուսերին: Խնամել է քույրերին ու եղբայրներին: Դպրոցահասակ Լենայի համար արդեն դպրոց գնալը մեծ խնդիր է դառնում: Չորրորդ դասարանը Լենայի համար վերջին դասարանն է լինում: 18 տարեկանում Լենան ընդունվում է աշխատանքի Լենինականի Տեքստիլ կոմբինատում, որպես բանվորուհի: 28 տարի աշխատելուց հետո անցնում է թոշակի: