Սույն թվականի հոկտեմբեր ամսվա կամավոր է ճանաչվել Մոնիկա Խորոտյանը։
Մոնիկան 2014թ.-ից հանդիսանում է «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի գլխամասային գրասենյակի կամավոր:
Նա հիմնականում ներգրավված է ադմինիստրատիվ աշխատանքներում, կատարում է գրավոր և բանավոր թարգմանություններ տարբեր ծրագրերի շրջանակներում:
«Կամավորության սկզբում ես այնքան էլ ինքնավստահ չէի եվ որոշ դեպքերում ինձ անհարմար էի զգում, հարտկապես երբ ընդունարանում փոխարինում էի ադմինիստրատիվ օգնականին: Ժամանակի ընթացքում ես կարողացա անցյալում թողնել դժվարությունները՝ դառնալով ավելի վստահ, ձեռք բերելով նոր գիտելիքներ:
Ես կամավորություն եմ անում, որովհետեվ այն ինձ շարունակաբար նոր բաներ է սովորեցնում մարդկանց, փոխհամագործակցության մասին, եվ ինչու ոչ, նաեվ ինքս իմ մասին։
Ես գնահատում եմ այն բոլոր հնարավորությունները,
«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Աշխատանքային միգրանտների պաշտպանության ամրապնդում Հայաստանի, Ղրղզտանի եւ Ռուսաստանի համագործակցության միջոցով» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 7-ից 10-ը Հայաստանում էր գտնվում Վալենտինա Չուպիկը, ով ներկայացնում է Թոնգ Ջահոնի միջազգային ՀԿ-ի Մոսկովյան գրասենյակը: Վալենտինա Չուպիկը փորձառու իրավապաշտպան է, ով Ռուսաստանում մասնագիտացված է միգրանտների իրավունքների պաշտպանության ոլորտում: Այսպիսով, նրա այցի նպատակն էր անցկացնել վերապատրաստման դասընթացներ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության աշխատակիցների, ինչպես նաեւ «Հայկական Կարիտաս»-ի եւ այլ ՀԿ-ների աշխատակիցների համար: Հնարավորինս լայն ընդգրկում ապահովելու համար դասընթացներից երկուսն անցկացվեցին Երեւանում, իսկ մյուս երկուսը՝ համապատասխանաբար Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում: Դասընթացի ընթացքում մասնակիցները, ովքեր զբաղվում են Ռուսաստան մեկնող միգրանտներին նախամեկնումային խորհրդատվություն տրամադրմամբ,
Կարիտաս Ավստրիան երկարատեւ համագործակցության ուղի ունի «Հայկական Կարիտաս»-ի հետ սոցիալական եւ տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում: Իրենց համագործակցության հենց սկզբից երկու կազմակերպություններն էլ առանձնահատուկ ուշադրության արժանացրին հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ տրամադրելու եւ նրանց՝ հայկական հասարակություն ներառելու փաստը: Մասնավորապես, Կարիտաս Ավստրիան ֆինանսավորեց Էմիլի Արեգակ կենտրոնի հիմնումը, որը ծառայություններ է մատուցում Գյումրիում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Կենտրոնը հիմնվել է 2008 թվականին, երեխաների ֆիզիկական եւ մտավոր կարողությունները զարգացնելու առաջնային շեշտադրությամբ՝ նրանց կյանքի եւ սոցիալական հմտությունները բարելավելու եւ նրանց պատրաստելու ինքնուրույն կյանք վարելու: Կարդալ ավելին… >>
Ամսաթիվ՝ 03.11.2017
Ներածություն
Կարիտաս Ավստրիան երկարատեւ համագործակցության ուղի ունի «Հայկական Կարիտաս»-ի հետ սոցիալական եւ տնտեսական զարգացման տարբեր բնագավառներում:
