author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1239 entries.

Ճանաչել, Պաշտպանել, Իրագործել

Ճանաչել, Պաշտպանել, Իրագործել

Աջակցություն Լիբանանում եւ Հայաստանում միգրանտների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաեւ սիրիահայ փախստականների Լիբանանից Հայաստան անվտանգ միգրացիային

Ծրագրի տեւողությունը` 01.01.2017-31.12.2019թթ.

Շահառուների թիվը` 600 խոցելի փախստական ​​ընտանիք՝ բաղկացած միջինը 5 անձից (իրազեկման բարձրացման, իրավաբանական խորհրդատվության, լեզվի դասընթացներ, մասնագիտական ​​եւ ձեռնարկատիրական դասընթացների մասնակցությաւն միջոցով)

Վայրը` ՀՀ ողջ տարածք, Լիբանան

Ընդհանուր նպատակը՝
Նպաստել Լիբանանի ​​եւ Հայաստանի ապաստան հայցողների, փախստականների ​​եւ միգրանտների իրավունքների պաշտպանությանը:

Թիրախ խումբը՝

  • խոցելի փախստական ​​ընտանիքներ
  • միգրանտների ​​եւ փախստականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 2 սկսնակ կազմակերպություններ (դրամաշնորհների ​​եւ կարողությունների զարգացման միջոցով),

Միգրացիա թեմայով քննարկում-դասընթաց Գյումրու թ. 8 դպրոցում

1«Նվազեցնել անկանոն միգրացիան եւ մարդկանց շահագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ապրիլի 12-ին Գյումրու թ. 8 միջնակարգ դպրոցում անցկացվեց միգրացիա թեմայով քննարկում-դասընթաց, որին ներկա էին «Հայկական Կարիտաս»-ի մյուս գործընկեր ՀԿ-ները եւս: Քննարկման նպատակն էր աշակերտներին տեղեկացնել միգրացիա երեւույթի, հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ: Սկսվեց բուռն քննարկում դասընթացավարի եւ աշակերտների միջեւ…

«Նվազեցնել անկանոն միգրացիան եւ մարդկանց շահագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում ապրիլի 12-ին Գյումրու թ. 8 միջնակարգ դպրոցում անցկացվեց միգրացիա թեմայով քննարկում-դասընթաց, որին ներկա էին «Հայկական Կարիտաս»-ի մյուս գործընկեր ՀԿ-ները եւս: Քննարկման նպատակն էր աշակերտներին տեղեկացնել միգրացիա երեւույթի, հնարավորությունների եւ մարտահրավերների վերաբերյալ: Սկսվեց բուռն քննարկում դասընթացավարի եւ աշակերտների միջեւ: Աշակերտներից մեկը նշեց.

ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻ ՀՐԱՎԵՐ

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու թիվ 7 դպրոցում /հասցեն՝ ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 4:
Կարդալ ավելին… >>

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի մամլո ասուլիսին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, Գյումրու թիվ 7 դպրոցում /հասցեն՝ ք․ Գյումրի, Ալեք Մանուկյան 4/:

Մամլո ասուլիսը կազմակերպվել է լրագրողներին ներկայացնելու ՀՀ-ում ներառական կրթության իրականացման իրավիճակը և շեշտադրելու հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի իրացման կարևորությունը։

Ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը՝ Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի հետ