Հովունի գյուղի սանհանգույցի վերանորոգում
Ծրագրի տեւողությունը` 16.03.2015 – 15.09.2015թ.թ.
Շահառուների թիվը ` 76
Վայրը ` Շիրակի մարզ՝ գյուղ Հովունի
Նախապատմություն`
Շիրակի մարզի Հովունի գյուղը գտնվում է մարզկենտրոնից 13կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արեւմուտք: Գյուղը տեղակայված է Ախուրյան գետի աջ ափին, ծովի մակարդակից 1750 մ բարձրության վրա: Կլիման լեռնային է, ցուրտ եւ երկար ձմեռներով (վեց ամիս): Հովունի գյուղի բնակիչների նախնիները արտագաղթել են Արեւմտյան Հայաստանի Բասեն գյուղից: Խորհրդային տարիներին գյուղի բնակչությունը 1000 էր, հիմա` 605: Գյուղացիների հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է: Սեզոնային միգրացիան գյուղի տղամարդկանց համար եկամտի հիմնական աղբյուրն է: