Գյուղի դպրոցների եւ մանկապարտեզների կրթական պայմանների բարելավում
Ծրագրի տեւողությունը` 01.03.2016 – 31.03.2016թթ.
Շահառուների թիվը` Արեւիկի դպրոց -225, Արեւիկի մանկապարտեզ-60, Բյուրակնի դպրոց – 131, Հովունու դպրոց -76
Շահառուների ընդհանուր թիվը` 492
Վայրը` Արեւիկ, Բյուրակն, Հովունի
Նախապատմությունը՝
Կրթությունը առողջ եւ զարգացած հասարակության հիմքն է համարվում, ինչպես նաեւ հանդիսանում է կենսական կարևոր գործոն քաղաքացիական մշակույթի եւ ժողովրդավարական քաղաքականության համար։ Հայաստանում կրթության ոլորտը կառավարության կողմից դիտվում է (ընկալվում է) որպես երկրի կայուն զարգացման, մարդկային կապիտալի պահպանման եւ դրա վերարտադրման հիմնական նախադրյալներից մեկը։
Հայաստանը հարուստ մշակութային եւ կրթական ժառանգություն ունեցող հինավուրց երկրներից մեկն է համարվում։ Սակայն անցած տասնամյակների ընթացքում Հայաստանում տեղի ունեցան հիմնարար փոփոխությունները՝ սոցիալ-տնտեսական կոշտ անցումները,