author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1318 entries.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂ

«Համայնքային գործընթաց՝ համընդհանուր ներառմանն ընդառաջ »  անցումային ծրագրի շրջանակներում Սոցիալական աշխատողի թափուր պաշտոն՝

«Հայկական Կարիտաս» Բարեսիրական Հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

Հաշմանդամություն ունեցող անձինք, հատկապես երեխաներն ու նրանց ընտանիքները, այն խոցելի խմբերից են, որ աջակցություն են ստանում ՀԿ-ի կողմից:  Ծրագրերի իրականացման համար ՀԿ-ն հետևում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիային՝ խթանելու, պաշտպանելու և ապահովելու մարդու իրավունքների լիարժեք ու հավասար պայմանները և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնարար ազատությունները՝ չվնասելով նրանց արժանապատվությունը:

Սույն ծրագրի նպատակն է.

Աշխատանքի հայտարարություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում սոցիալական աշխատողի թափուր աշխատատեղի համար:

Վայրը`  Գավառ

Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձաշրջանով, աշխատանքային կես դրույք զբաղվածությամբ:

Աշխատանքի նկարագրությունը. Իրականացնել սոցիալական աշխատանք կենտրոնի շահառուների և նրանց ընտանիքների  անդամների հետ:

Աշխատանքային պարտավորությունները:

  • Կենտրոնի շահառուներին տրամադրել խորհրդատվություն և աջակցություն /անհատական, խմբային և ընտանեկան/
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր,

Դասընթացավար և խորհրդատու՝ շահերի պաշտպանության ոլորտում

Աշխատանքի տևողությունը՝   3 ամիս

Վայրը`  Երևան

Նպատակը

Դասընթացի անցկացում և խորհրդատվության տրամադրում ներառական կրթության ոլորտում շահերի պաշտպանության ռազմավարության մշակման հարցում:

Սույն աշխատանքային բնութագիրը սահմանում է ռազմավարական պլանավորման և շահերի պաշտպանության ոլորտում դասընթացավարի և խորհրդատուի աշխատանքի ծավալը և պահանջները «Հայկական Կարիտաս»   ԲՀԿ-ի և «Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի կողմից իրականացվող «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում: Մասնագետից պահանջվում է օժանդակել Դպրոցական ծնողխորհուրդների ազգային ասոցիացիային մշակել կազմակերպության ռազմավարությունը՝ ներառական կրթության ոլորտում շահերի պաշտպանություն  իրականացնելու համար: Առաջադրանքը բխում է վերոնշյալ ծրագրի գլխավոր նպատակից՝ նպաստել բոլոր երեխաների համար  որակյալ ներառական կրթության զարգացմանը Հայաստանում:

Աշխատանքի հայտարարություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական կենտրոնում հոգեբանի թափուր աշխատատեղի համար:

Վայրը`  Գավառ

Զբաղվածության ժամկետները. 1 տարի` 3 ամիս փորձաշրջանով, աշխատանքային օրվա լրիվ զբաղվածությամբ:

Աշխատանքի նկարագրությունը. Իրականացնել հոգեբանական աշխատանք կենտրոնի շահառուների և նրանց ընտանիքների  անդամների հետ:

Աշխատանքային պարտավորությունները:

  • Կենտրոնի շահառուներին տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն /անհատական, խմբային և ընտանեկան/
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր
  • Վարել շահառուների անհատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին: Լրացնել հոգեբանական,