author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1156 entries.

Անձնակազմ

Ադմինիստրացիա

Սոցիալական պաշտպանություն եւ խնամք

Համայնքային զարգացում եւ հանրային առողջապահություն

Միգրացիա եւ ինտեգրում

Ջրաձոր և Արեգնադեմ համայնքների երիտասարդները ձեռք են բերել ոսկերչության մասնագիտական հմտություն

Լուծվել է Շիրակի մարզի սահմանամերձ համայնքների երիտասարդների մասնագիտական խնդիրը:

«Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր և Արեգնադեմ համայնքների սոցիալապես անապահով 10 տղամարդկանց ոսկերիչ մասնագետների պատրաստում» ծրագրի շրջանակներում 10 երիտասարդ ձեռք բերեց ոսկերչության և մետաղի գեղարվեստական փորագրության մասնագիտական հմտություն: Ուսուցում անցած երիտասարդները հնարավորություն կունենան հետագայում ծավալելու անհատական եւ ձեռնարկատիրական գործունեություն:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի Ջրաձոր և Արեգնադեմ համայնքներում, որոնք գտնվում են Հայաստան-Թուրքիա սահմանամերձ գոտում: Գյումրի քաղաքից հեռավորությունը կազմում է 18-28 կմ: ՀՀ կառավարությա նոր որոշմամբ Ջրաձոր և Արեգնադեմ համայնքները ընդգրկված են սահմանամերձ և բարձր լեռնային համայնքների ցանկում:

Ծրագրի ավարտին երիտասարդները հյուրերին ու ծրագրի պատասխանատուներին ներկայացրեցին իրենց աշխատանքները,

Հասարակական կազմակերպությունների միջազգային օրը Հայկական Կարիտասում

web 111 thumbՀասարակական կազմակերպությունների միջազգային օրվա խորհրդով պայմանավորված, «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը, փետրվարի 27-ին ներկայացրեց Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:

«Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրին մասնակցելու են մարզի 12 դպրոցներ և երիտասարդներ, ովքեր վերապատրաստվում են ծրագրերի շրջանակներում։ Ծրագրային թիմերը, հանդիպման ընթացքում, ներկայացրեցին մինչ այժմ կատարված աշխատանքների արդյունքներն:

«Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» և «Համայնքային գործընթաց` կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրերը ֆինանսավորվում են Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Ծրագրերը նպատակ ունեն ստեղծել առավել ներառական միջավայր դպրոցներում, ինչպես նաև վերապատրաստել և ուղղորդել հաշմանդամություն ունեցող երիտասարդներին աշխատաշուկա:Ծրագիր ընդգրկված դպրոցներն ինտերակտիվ ճանապարհով ներկայացրեցին առավել ներառական միջավայր ստեղծելու իրենց զարգացման պլաններն ու այն խնդիրները,

Անդրանիկ մասնակցությունը պսակվեց լավագույն արդյունքով

web 111 thumbԳյումրու «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը, 2018 թ-ի մայիսի 25-ին, Վանաձորում, առաջին անգամ մասնակցեց ՀՀ նախագահի մրցանակի՝ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթին: Մրցույթին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերի երեխաներ՝ ընդհանուր 12 խումբ՝ յուրաքանչյուրը 10 մասնակցով:

Ըզրափակիչ մրցույթը տեղի ունեցավ Վանաձորի մարզպալատում: Մրցույթի նպատակն էր ՀՀ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատությունների շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացումը, ինչպես նաև հաստատություններում «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերի կարևորումն ու առողջարարական և զանգվածային մարզական աշխատանքների կազմակերպումը:

Մրցույթի անցկացման աշխատանքները համակարգում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Միջոցառմանը գերազանց ելույթ ունեցան Շիրակի մարզը ներկայացնող թիմերը, որոնք գրավեցին ողջ պատվո պատվանդանը.

Տեառնընդառաջի տոնը նշվեց Գյումրու Տարեցների Ցերեկային Հոգածության կենտրոնում

web 111 thumbՓետրվարի 13-ին Տեառնընդառաջի տոնը նշվեց Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի Գյումրու Տարեցների ցերեկային հոգածության կենտրոնում:

Տոնին ներկա Հայր Մաշտոց վարդապետ Զահթերյանը նախ կենտրոնի շահառուներին մեկնեց տոնի խորհուրդն ու նշանակությունն, ապա Տերունական աղոթքով վառվեց խարույկը, շահառուներն էլ շրջան կազմեցին ու տոնի խորհրդին համահունչ երգեր ու խաղիկներ ասացին, իսկ վերջում կենտրոնի շահառուները, կամավորները եւ աշխատակիցները թռան խարույկի վրայից: Ավելի ուշ բոլորին տոնական հարիսա էր սպասվում: Կենտրոնի շահառուների պնդմամբ կենտրոնը հնարավորություն է տալիս ոչ միայն սովորական օրերին իրենց ժամանակը հետաքրքիր անցկացնել հասակակիցների հետ, այլ նաև նման ազգային ու կրոնական տոները հիշել ու տոնել:

Ուրախությունը սակայն ոչ միայն շահառուններինն էր, այլ նաև կենտրոնի ողջ աշխատակազմինը,