author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1388 entries.

Բակային Ճամբար

Գյումրու «Փոքրիկ Իշխան» երեխաների սոցիալական կենտրոնը սույն թվականի հուլիսի   19-23-ը կազմակերպել էր բակային ճամբար, թվով 81 երեխաների համար, 61-ը մեր շահառուներն էին, իսկ 20-ը համայնքի երեխաներ էին, որից 13-ը ունեին հատուկ կարիքներ և հաշմանդամություն:

Ճամբարին մասնակցում էին 10-14 տարեկան երեխաները, իսկ արդեն 15-18 տարեկան երեխաները, ինչպես նաև կամավորները, թվով 21 հոգի աշխատում էին որպես ջոկատավար և կազմակերպիչ:

Ճամբարը հագեցած էր բազմաթիվ սպորտային, մշակութային և ինտելեկտուալ խաղերով և գլուխկոտրուկներով:

Օր 1

Ոգեշնչման և ակտիվ մասնակցության օր

Ճամբարի բոլոր առավոտները ճամբարականները սկսել են տողանով ՝ հիմն, աղոթք, մարզանք:

Բացումից անմիջապես հետո ջոկատներում  մեկնարկեցին բուռն աշխատանքները։

Ջուր,

Հին արհեստի նոր դեսպանները

Ըստ ավանդության, երբ Նոյն իջավ Արարատին, տեսավ, որ Տապանի հատակին ինչ-որ գործվածք է առաջացել, շոշափեց, տեսավ, որ բուրդը խոնավությունից սեղմվել է եւ առաջացել է թաղիք՝ առաջին կտորը: Սա մի վկայություն է, որը թաղիքի առաջացումը կապում է Հայկական լեռնաշխարհի հետ: Ժամանակին Հայաստանում թաղիքագործությամբ են զբաղվել բացառապես տղամարդիկ: Թաղքադիր կամ լպուտ լինելու համար ուժ էր պետք բուրդը թաղքելու համար. գզած բուրդը համաչափ փռում էին հատակին, գերանը գլորում վրայով` մինչև ամբողջովին թաղքվելը: Հատկապես հայտնի էին Բիթլիսի լպուտները: Ժամանակին զուգընթաց տղամարդիկ «հետ մնացին» այս արհեստից՝ իրենց տեղը զիջելով կանանց: Հայաստանի տարբեր բնակավայրերում հայտնաբերված թաղիքե գորգերը, նախշազարդ թանթանաներն ու վերմակները խոսուն վկաներն են այն փաստի,

11 ամյա գործուներություն

«Հայակական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Գավառի «Փոքրիկ Իշխան» սոցիալական խնամքի ցերեկային կենտրոնը հանդես եկավ հանդիսավոր ցերեկույթով նվիրված կենտրոնի գործունեության 11-րդ ամյակին: Տոնական միջոցառումը համախմբել էր կենտրոնի շահառու երեխաներին, նրանց ծնողներին, «Փոքրիկ Իշխան»-ի շրջանավարտներին, կենտրոնի անձնակազմին, կամավորներին և մենթորներին: Հաշվետու միջոցառումը հիմնված էր Անտուան դը Սենտ-Էքզյուպերի համանուն ստեղծագործության գաղափարախոսության շուրջ՝ ներառելով գեղարվեստական կատարումներ, տեսանյութեր նվիրված կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունից մինչև տասնմեկամյա գործունեություն: Կենտրոնի աշխատանքներին աջակցող մենթորները ներկայացրեցին երեխաների հետ իրականացված իրենց աշխատանքը և կենտրոնի կողմից շնորհվեցին վկայագրերով՝ արդյունավետ աշխատանքի, համագործակցության և երեխաների հետ սրտացավ աշխատանքի համար:
Կենտրոնի աշխատակազմը, ի դեմս ծրագրի ղեկավար Արևիկ Թումասյանի, հանդես եկավ շնորհավորական խոսքով՝ ներկայացնելով կենտրոնում մատուցվող ծառայությունները,

«ԿԱՐԻՏԱՍ-ԱՐԵԳԱԿ» ԲՀ-ի «Արեգակ» փուռ-սրճարանի նկուղի վերանորոգման շինարարական աշխատանքների համար հայտարարվում է շինարարական ընկերությունների մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գործող բոլոր շինարարական ընկերությունները:

Մրցույթին մասնակցելու և «Արեգակ» փուռ-սրճարանի նկուղի վերանորոգման շինարարական աշխատանքների վերաբերյալ տեղեկությունների փաթեթը ստանալու համար ցանկացողները կարող են մինչև սույն թվականի օգոստոսի 4-ը ներառյալ դիմել «Արեգակ» փուռ-սրճարան հետևյալ հասցեով՝ Գյումրի, Աբովյան 242, իսկ առաջարկների փաթեթը կարող են ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը:

Մանրամասների համար դիմել Վահան Դավթյանին հետևյալ հեռախոսահամարով՝ 077191874:

«Արեգակ» փուռ-սրճարանի նկուղի վերանորոգման շինարարական աշխատանքներն իրականացվում են «Իմփաքթ Հաբ Արմենիա» սոցիալական նորարարության զարգացման հիմնադրամի կողմից տրամադրված COVID-19-ի հաղթահարման ԵՄ ֆոնդի դրամաշնորհի շրջանականերում, որը հանդիսանում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող “Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության” նախագծի մի մասը։

«Միասին հավաքվելը սկիզբն է, միասին մնալը՝ առաջընթաց, միասին աշխատելը՝ հաջողություն». Հենրի Ֆորդ:

Հայկական Կարիտասի «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի համագաղափարակիրները հերթական անգամ միասին հավաքվեցին, աշխատեցին եւ առաջընթաց գրանցեցին՝ այս անգամ ֆորում թատրոնի շրջանակներում:

Ֆորում թատրոնի նպատակն էր՝ ցույց տալ, թե ինչպես անհատը կարղ է պայքարել և հասարակության հետ միասին հասնել իր երազանքին։ Ֆորում թատրոնում հանդիսատեսը ցանկացած ժամանակ կարող է կանգնեցնել ներկայացումը և փոխարինել դերակատարներից յուրաքանչյուրին, բացի՝ “ճնշողից” եւ ներկայացնել տվյալ իրավիճակից ելքի ուղիները:

Սցենարի հեղինակն էր Գյումրու Մտորումների թատրոնի տնօրեն, դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջինս նաև բեմադրության հեղինակն էր, իսկ դերերում ոչ թե արհեստավարժ դերասաններ էին, այլ՝ ծրագրի համագաղափարակիր երիտասարդները: Սա հնարավորություն էր ևս մեկ անգամ արվեստի և անհատական մոտեցումների տեսանկյունից խոսելու ներառական կրթության հիմնական խնդիրների և դրանց հնարավոր լուծումների մասին՝ ներառելով նաև հանդիսականներին և հրավիրելով նրանց իրենց հույզերով և մտահղացումներով ազդելու ներկայացման վրա: