author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1237 entries.

Տաք ձմեռ տարեցների համար

Ծրագրի տևողությունը` 2020թ դեկտեմբերի 1-2021թ.մարտի 31

Ծրագրի իրականացման վայրը` Շիրակի և Լոռու մարզ/Գյումրի, Տաշիր

Շահառուներ` Տարեցների Ցերեկային խնամքի կենտրոնների 100 տարեցներ

Ծրագրի նպատակը` Աջակցել ամենակարիքավոր 100 տարեցի՝ ապահովելով ջեռուցում նրանց բնակարաններում

Ծրագրի նկարագրություն՝ Ջեռուցման ծախսերի /գազ, էլեկտրականություն, վառելափայտ/վճարում

Գործընկեր` Կարիտաս Ինսբրուկ

Բյուջեն` 7000 Եվրո

Ծրագրի պատասխանատու` Տիգրանուհի Տարախչյան

 

 

 

 

 

 

 

Տաք ձմեռ․ Արժանապատիվ կյանք խոցելի ընտանիքների և տարեցների համար

Ծրագրի տևողությունը՝ 01․12․2020 – ընթացիկ

Շահառուների թիվը՝ 1115

Ծրագրի անմիջական շահառուներն են միայնակ և հաշմանդամ տարեցներըորոնք ընդգրկված են Հայկական Կարիտասի այլ նախագծերումԱյդ թվում՝

120 տարեց- Գյումրիի «Տնային խնամք տարեցների համար»,

50   տարեց- Գյումրիի « Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն»

200 տարեց- «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոնի աջակցող ծրագիր»

80 տարեց-Վանաձորի «Տնային խնամքի տարեցների համար»

50 հաշմանդամություն ունեցող տարեց-Տաշիրի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն»

55 հաշմանդամություն ունեցող տարեց-Գավառի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն»

60 հաշմանդամություն ունեցող տարեց-Արտաշատի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն»

500 անապահով ընտանիքներ

 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում ինժեների։

Տարածաշրջան՝ Գեղարքունիքի մարզ, Վարդենիսի տարածաշրջան

Տևողություն՝ 6 ամիս՝ հնարավոր երկարացմամբ (2 ամիս փորձաշրջան)

Զբաղվածություն՝ լրիվ դրույք

Դիմելու վերջնաժամկետը՝ հունիսի 13, 2021թ․

 

Ընդհանուր նպատակը՝ Ստանձնել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրի ինժեների պարտականությունները Գեղարքունիքի մարզում:

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերն առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության,

Միշտ կարիքավորի կողքին

Հայկական Կարիտասը, CRS-ի («Կաթոլիկ օգնության ծառայություններ») և USAID-ի («ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն») աջակցությամբ, մեկնարկել էր «Անմիջական աջակցություն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց համար» ծրագիրն Արարատի մարզում։

Այս դժվարին իրավիճակին զուգահեռ, մենք փորձեցինք մեր ամբողջ ներուժով իրականացնել ծրագիրը և ուրախությամբ ենք տեղեկացնում, որ նոյեմբերի 9-ից սկսած՝ միչև դեկտեմբերի 8-ը ներառյալ (որը միայն բաշխման ժամանակահտվածն է հանդիսանում), մենք, Արարատի մարզի 34 համայնքում, հիգիենայի պարագաներից, տաք ծածկոցներից ու ըստ կարիքի մանկական ու մեծահասակի տակդիրներից կազմված մեր փաթեթների տրամադրումն ավարտեցինք։

Ընդհանուր առմամբ, մենք՝ Հայկական Կարիտասը, CRS-ի և USAID-ի աջակցությամբ, այս ընթացքում տրամադրել ենք 1040 փաթեթ, ծառայելով 884 ընտանիքի (3363 անձ)։

Տեղեկացնում ենք նաև,

«Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի շրջանակներում կարի դասընթացների ընդունելություն

«Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի շրջանակներում հայտարարվում է 2021թ․-ի հունվարին մեկնարկող, մեկ տարի տևողությամբ կարի դասընթացների ընդունելություն։ Մասնակցության դիմում կարող են ներկայացնել՝

  • գործազուրկ միայնակ մայրեր
  • հաշմանդամություն ունեցող երիտասարդ աղջիկներ
  • հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներ
  • սոցիալապես անապահով պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքների կանայք։

Դիմումը լրացնելու համար կարող եք այցելել «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի Գյումրու գլխամասային գրասենյակ՝ Հ․Սարգսյան 8, նրբ․ 3 հասցեով՝ մինչև ս․թ․ դեկտեմբերի 25-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք զանգել ծրագրի համակարգող Սաթիկ Թոքմաջյանին՝ 095․359 699 հեռախոսահամարով։