author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1361 entries.

Կարի դասընթացների ընդունելություն 2րդ փուլ

«Հայկական Կարիտաս» Բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի շրջանակներում հայտարարվում է 2022թ․-ի փետրվարին մեկնարկող, մեկ տարի տևողությամբ կարի դասընթացների ընդունելություն 2րդ փուլը։ Մասնակցության դիմում կարող են ներկայացնել՝

  • գործազուրկ միայնակ մայրեր
  • հաշմանդամություն ունեցող երիտասարդ աղջիկներ
  • հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներ
  • սոցիալապես անապահով պայմաններում բնակվող բազմազավակ ընտանիքների կանայք։

Դիմումը լրացնելու համար կարող եք այցելել «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի Գյումրու գլխամասային գրասենյակ՝ Հ․Սարգսյան 8, նրբ․ 3 հասցեով՝ մինչև ս․թ․ հունվարի 27-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք զանգել ծրագրի համակարգող Սաթիկ Թոքմաջյանին՝ 095․359 699 հեռախոսահամարով։

 

Մրցույթ «Սաբինե» ծրագրում փոքր տան խնամող-դաստիարակի թափուր աշխատանքի համար

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ ««Սաբինե» դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարճաժամկետ շուրջօրյա խնամքի և կյանքի ուղեկցող ծառայությունների մատուցում» ծրագրում փոքր տան խնամող-դաստիարակի թափուր աշխատանքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր

Զբաղվածություն՝ լրիվ դրույք զբաղվածություն
Տևողություն՝ 2 տարի, (1 ամիս փորձաշրջան)

Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 18
Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման,

ԱՄԵՆ․ Տ. ՌԱՖԱՅԵԼ ՊԵՏՐՈՍ ԻԱ ՊԱՏՐԻԱՐՔԻ ՆԱՄԱԿԸ ՈԸՂՂՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ

«Պատուական եղբայրներ եւ սիրեցեալ որդիներ ի Քիստոս, Դեռ լոյս աշխարհ չեկած՝ Քրիստոսը եւ Նրա երկրային ծնողները շատերի դռները բախեցին եւ մերժուեցին, մինչեւ որ օրրան գտան քարայրի մսուրի մէջ: Այն բոլոր չարչարանքները, զրկանքները եւ անտեսուածութիւնը, որ կրեց Քրիստոս՝ պատկերն է բոլոր նրանց, ովքեր այսօր չարչարւում են, տառապում, մերժւում եւ զրկւում իրենց ամենակարեւոր իրաւունքներից: Ուստի, մեր յորդորն է «Հայկական Կարիտասի» անձնակազմին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդեան լոյսը եւ դրանից ճառագող յոյսն ու ուրախութիւնը փոխանցել բոլոր նրանց, ովքեր ապրում են ծանր պայմաններում, քանզի, անգամ զրկանքի մէջ, Քրիստոս տուեց փրկութեան յոյսը եւ առաջնորդեց մեզ յաւիտենական կեանքի ճանապարհով: Եկէ՛ք վառ պահենք Սուրբ Ծննդեան լոյսը մեր բոլորի սրտերում եւ հոգիներում:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում  բուժքույր-ստաժորի վճարովի պրակտիկայի համար:

Վայրը՝ ք. Գյումրի

Զբաղվածության ժամկետը՝ 3 ամիս փորձաշրջան՝ պայմանագրի հետագա երկարաձգման հնարավորությամբ։

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

Սաբինե փոքր խմբային տուն. երեխաների շուրջօրյա խնամք ընտանեկանին մոտ միջավայրում

Իրականացման  ժամանակահատված 01.03.2026 – 28.02.2028

Իրականացման վայրը՝ ՀՀ, Լոռու մարզ, Վանաձոր

Շահառուներ  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 6-18 տարեկան մինչև ինը երեխա /միաժամանակ  բնակվող/ և նրանց ընտանիքներ։

 

Ծրագրի նպատակը. Լոռու մարզում Սաբինե» փոքր խմբային տանը շուրջօրյա խնամք ստացող առանց ծնողական խնամքի մնացած մինչև ինը երեխաների համար ապահովված է անվտանգ և հոգատար ընտանեկան միջավայրում մեծանալու իրավունքը։

Ծրագրի նկարագրություն Փոքր տանն ընտանեկան միջավայրին առավելագույն մոտ կայուն հոգատար, անվտանգ պայմաններում ապահովվում է այն երեխաների շուրջօրյա խնամքը, ովքեր տվյալ պահին չունեն կենսաբանական կամ այլ  ընտանիքներում ապրելու հնարավորություն: