author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1156 entries.

Բարեգործական 11 կազմակերպության համագործակցությամբ Տավուշի Նավուր գյուղում երկու ծրագիր մեկնարկեց

Կտրուկ հակագրոհով Նավուրի ֆուտբոլային թիմի հարձակվողը գրավում է Չինչինի թիմի դարպասը և բացում հանդիպման հաշիվը: Խաղն ընթանում է լարված պայքարում՝ կողմերի անզիջում գրոհներով և հակագրոհներով: Որպես տրիբունա ծառայող լանջին և դաշտի երկայնքով տեղադրված մի քանի նստարանին տեղավորված նավուրցի երեխաները սատարում են հայրենի գյուղի թիմին՝ վանկարկելով. «Նա-վուր, Նա-վուր»:

Նավուրի և Չինչինի ֆուտբոլային թիմերը մի քանի ամիս առաջ նման ֆուտբոլային հանդիպում անցկացնելու հնարավորություն չունեին: Սակայն այսուհետև ոչ միայն Նավուրի, այլև հարևան գյուղերի թիմերը կկարողանան մարզվել և խաղալ նորաբաց ֆուտբոլային դաշտում, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Ֆուտբոլային դաշտի վերակառուցման ծրագիրն իրագործել են ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը և «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ «Մեկ գյուղ» կոնսորցիումի շրջանակում,

Աշխատանքի հայտարարություն

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Արտաշատ քաղաքի  «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում  աշխատանքի է հրավիրվում հոգեբան:  Աշխատանքային պարտականություններն են․

  • Տրամադրել հոգեբանական խորհրդատվություն և աջակցութուն շահառուներին:
  • Կազմել անհատական հոգեբանական քարտեր յուրաքանչյուր շահառուի համար և նրանց մասին ընթացիկ տեղեկատվություն պահել, հետևել շահառուների անահատական հոգեբանական դեպքերի վարման գործընթացին:
  • Ըստ անհրաժեշտության իրականացնել տնայցեր, դպրոցայցեր սոցիալական աշխատողի հետ համատեղ:
  • Անցկացնել զրույցներ շահառուների հետ՝ պարզելու նրանց հուզող հարցերը, նախասիրությունները և ներկայացնել կենտրոնի սոցիալական աշխատողին՝ հնարավորության դեպքում համապատասխան մարմիններին դիմելու համար:
  • Անցկացնել քննարկումներ և հոգեբանական խորհրդատվություն, անհատական և խմբային աշխատանքներ շահառուների հետ:
  • Համագործակցել խմբակների ղեկավարների և սոցիալական աշխատողի հետ՝ շահառուներին ընդհանուր զարգացման և մասնագիտական խմբակներում ընդգրկելու գործում:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հայտադիմումներ

Ընդհանուր տեղեկատվություն

ԵՄ աջակցությամբ ստեղծված ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը hայկական նորաստեղծ կազմակերպություն է, որը սիրիահայ և տեղացի ձեռնարկատերերին տրամադրում է բիզնեսի զարգացման ծառայությունների ամբողջական շղթա, ներառյալ դասընթացներ, քոուչինգ, մենթորինգ, ինչպես նաև ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների միջոցով:

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ստեղծվել է 2019-ին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության և «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության` Սիրիայի ճգնաժամի արձագանքման տարածաշրջանային ֆոնդի (ՄԱԴԱԴ ֆոնդ), Ավստրիական զարգացման գործակալության եւ Ավստրիական Կարմիր խաչի կողմից։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի առաքելությունն է նպաստել սիրիահայերի և տեղացիների տնտեսական ինտեգրմանը և բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի տեսլականն է դառնալ ազգային բիզնես ինկուբատոր սկսնակ ընկերությունների համար․ ինկուբատորի հիմնական խնդիրը կայուն և մրցունակ ՓՄՁ-ների ստեղծումն ու զարգացումն է՝ ձեռներեցներին տրամադրվող բիզնես աջակցության միջոցով շուկա դուրս բերելու նպատակով:

Տարեցների միջազգային օրը մեծ ուրախությամբ նշվեց Գյումրու «Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոն»-ում

Հոկտեմբերի 1-ը տոնվում է որպես Տարեցների միջազգային օր: Սա հնարավորություն է մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու այն մարդկանց, ովքեր վաստակել են արժանապատիվ ծերության իրավունքը, և առիթ՝ անդրադառնալու տարեց մարդկանց խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները: Հետևապես, տարեցների համար կյանքի արժանապատիվ պայմաններ ապահովելը և նրանց նկատմամբ հոգատարությունը պետության ու հասարակության պարտավորությունն են:

«Հայկական Կարիտաս»-ը հավատում է, որ Հայաստանում տարեցներն արժանի են ապրելու արժանապատիվ կյանքով, պետության կողմից ստանալու անվճար բուժօգնություն, օգտվելու սոցիալական և մշակութային, ինչպես նաև տնային խնամքի համարժեք ծառայություններից:

Այսօր էլ, օրվա խորհրդով, կենտրոնի անձնակազմն ու կամավորներն արել էին ամեն ինչ, որպեսզի շահառուների համար օրն առանձնանար։ Միջոցառումը մեկնարկեց Տեր Հովսեփ քահանա Գալստյանի ողջույնով ու աղոթքով։ «Տեսնելով մեր տարեցների պոտենցյալը ևս մեկ անգամ վստահեցնում ենք,

Համագործակցության հուշագիր ստորագրվեց «Հայկական Կարիտաս»-ի Լոռու մարզպետարանի միջև

Հոկտեմբերի 1-ին Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, որը վարեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նիստը նվիրված էր տարեցների միջազգային օրվան և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի Վանաձորում կատարված աշխատանքների 12 տարվա գործունեությանը:

Համագործակցության հուշագիր ստորագրվեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի` ի դեմս տնօրեն Գագիկ Տարասյանի և Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի միջև` ի դեմս մարզպետ Անդրեյ Ղուկասյանի: Ըստ հուշագրի, Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովը հավաստիացնում է իր լիազորությունների սահմաններում աջակցել և համագործակցել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ` «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագրի շրջանակներում: