Ծրագրի տևողությունը` 15.10.2020-15.03.2021

Ծրագրի իրականացման վայրը` Հայաստան, Արցախ

Շահառուներ` Հակամարտության սրման արդյունքում տուժած ներքին տեղահանված բնակչություն /մոտ 150 ընտանիք/

Ծրագրի նպատակը` Ապահովել արժանապատիվ կյանք հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության համար:

Ծրագրի նկարագրություն՝

Ծրագրի նպատակը՝

  • Բավարարել հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության հիմնական կարիքները ։

Ծրագրի իրականացմանն ուղղված գործողություններ՝

  • Տեղահանման վայրերի հստակեցում
  • Շահառուների կարիքների գնահատում և գրանցում
  • Թիրախ շահառուների հետ պայմանագրերի կնքում
  • Բանկի հետ բանակցություններ և պայմանագրի կնքում՝ առանց վճարի դրամական փոխանցումներ կատարելու համար
  • Մշտադիտարկում և գնահատում
  • Ծրագրի ֆինանսական և պատմողական հաշվետվությունների ներկայացում

Ծրագրի արդյունքները՝

  • Առաջին անհրաժեշտության պարագաներ տրամադրելու միջոցով բավարարվում են հակամարտությունից տուժած և ներքին տեղահանված բնակչության /այդ թվում ընտանիքներ, որտեղ կան մինչև 14 տ. երեխաներ, հղի կանայք, նորածին ունեցող մայրեր, հաշմանդամություն կամ քրոնիկական հիվանդություններ ունեցող անձիք/ հիմնական կարիքները:

Գործընկերներ` Ռենովաբիս, Կարիտաս Ֆրանսիա

Բյուջեն` 53.500 Եվրո

Ծրագրի ղեկավար` Իննա Մաղաքյան