author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1317 entries.

Վահագնը պատմում է իր աշխարհի մասին

«Ես եւ աուտիզմը» կամ Աուտիզմի մասին՝ առաջին դեմքով

«Ես եւ աուտիզմը»․ 17 ամյա Վահագն Սեմերջյանի բանախոսության թեման  այս խորագիրն ուներ։ Երեւանի հայ-հունական պետական քոլեջի երրորդ  կուրսի ուսանողը ներկայացնում  է  իր կյանքի ճանապարհը մեծ լսարանի առաջ,  խոսում սեփական առանձնահատկություններից, պատմում իր աշխարհի,  կյանքի նկատմամբ  սեփական ընկալումների, զգայնությունների մասին, կիսվում դժվարություններով՝ ինչն է իրեն նյարդանացնում ու ինչը՝ ոգեւորում, խորհուրդներ  է տալիս լսարանին, մարդկանց, աշխարհին․․․

Հրաշալի այս տղայի ելույթին հաջորդում է բուռն ծափահարություններ, ինքն համեստորեն գլուխ է խոնարհում, հետո իջնում բեմից ու փարվում մորը՝ Կարինե Մարությանին։

 

Արտաշատ համայնքում տեղակայված շենքի վերակառուցման աշխատանքներ

Ծրագիր Արտաշատում շահույթ չհետապնդող (ոչ առևտրային) սոցիալական բնակարանային ապահովման ծրագրիր, ՀՀ

Կապալային աշխատանքներ Արտաշատ համայնքում տեղակայված շենքի վերակառուցման աշխատանքներ

Պատվիրատու կազմակերպություն Հայկական Կարիտաս Կաթոլիկ օգնության ծառայությունների հետ համատեղ

Երկիր Հայաստանի Հանրապետություն

Ծանուցման տեսակը Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր

Ներկայացման ամսաթիվ 3 նոյեմբեր, 2025թ

Փակման ամսաթիվ 1 դեկտեմբեր, 2025թ․, ժամը 12։00

 

Ազգային բաց մրցույթի շրջանակներում «Հայկական Կարտիասը» հայտարարում է Նախաորակավորման հայտերի ներկայացման հրավեր ընկերությունների ընտրության նպատակով, որոնք գնահատման փուլից հետո կհրավիրվեն ներկայացնելու իրենց առաջարկները շենքի վերակառուցման շինարարական աշխատանքների համար ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքում գտնվող ոչ առևտրային սոցիալական բնակելի շենքի հետ կապված։

 

Տեխնիկական փորձագետ և կառուցապատման համակարգող

Ծրագրի անվանումը Հայաստանում Ոչ առևտրային սոցիալական բնակարանային ապահովման (NPSH) պիլոտային ծրագիր

Պաշտոնի անվանում Տեխնիկական փորձագետ և կառուցապատման համակարգող

Հաշվետու Է «Միգրացիա, ինտեգրում և արագ արձագանքում» ոլորտային ծրագրերի ռազմավարական պատասխանատուին

Բաժին Ծրագրային թիմ

Տեղակայում Երևան, Հայաստան` հաճախակի ճամփորդություններով դեպի Արտաշատ

Տևողություն Հնարավորինս շտապ՝ սկզբնական վեց ամիս ժամկետով, հնարավոր երկարաձգմամբ մինչև 2027 թվականի ապրիլի 30-ը

Վերահսկող պարտականություններ Չկա

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 10․11․2025թ․` 23։00

Պայմանագրի տեսակը Ծառայության պայմանագիր

Դիմումների համար նախատեսված էլեկտրոնային հասցեներ l.stepanyan@caritas.am;

Մեր երեխաները օգնում են, որ մարդկանց հոգիները բժշկվեն․ Մերի Մարտիրոսյանի ճանապարհը

Սա տաղանդավոր մի ընտանիքի պատմություն է, որի կենտրոնում Մերի Մարտիրոսյանն է՝ անասելի ուժեղ կամքով ու պայծառ լավատեսությամբ։ Ընտանիքում երեքն են՝ ապագա մագիստրոս, սոպրանո, 25-ամյա դուստրը՝ գեղեցկուհի Սիրանուշը, և 23-ամյա որդին՝ ապագա ծրագրավորող, կոմիքսների գրքի հեղինակ ու օտարալեզու գրքերի սիրահար Սամվելը, ով նույնիսկ հունարենից ու եբրայերենից է գլուխ հանում։ Երեքով շուրջ տասնյակից ավելի դիպլոմներ ունեն, մեծ մասը՝ կարմիր։ Սակայն այս հաջողակ ընտանիքի պատմությունը դժվարությամբ է գրվել։

Մերիի ավագ դուստրը՝ Սիրանուշը, կանխածին էր։ «Սկզբում ասացին՝ մահացած պտուղ է, հետո՝ կմահանա, հույս չկա։ Բայց ես հասկացա՝ կյանքի նշույլ կա ու կառչեցի հենց այդ նշույլից։ Դուրս գրեցին՝ այդպես էլ որևէ ախտորոշում չտալով,

Հրաշք, որ ծնվեց ցավից ու պայքարից․ Դավիթի պատմությունը

Կյանքի ամենամեծ հրաշքը հաճախ ծնվում է ցավի ու պայքարի միջից։ Ճիշտ այդպիսին է Կարինեի ու նրա որդու՝ Դավիթի պատմությունը, որը մայր ու որդի հյուսել են համատեղ՝ ցավով և միևնույն ժամանակ հպարտությամբ։

Կարինեն սկսում է ծննդատնից. «Դավիթը լույս աշխարհ եկավ կեսարյան հատումով՝ առողջ, աշխույժ, նորմալ քաշով ու հասակով»։

Ամեն ինչ ընթանում էր իր բնական հունով, մինչև չորս ամսականում Դավիթի բարձր ջերմությունը։

«Երեք-չորս օր՝ 40 աստիճան էր։ Ձեռքերիս մեջ տարա հիվանդանոց, ասացին՝ շատ վատ է։ Հասկացրին, որ գրեթե անհույս է»։

Բայց հույս կար։ Եվ այդ օրվանից Կարինեն հավատում է, որ հույս միշտ կա,