author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1399 entries.

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԼՎԱՑՔԻ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՉՈՐԱՆՈՑՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Նպատակ և կիրառման ձև. Սույն փաստաթուղթը նախատեսված է գնային առաջարկ ներկայացնող մասնակիցների կողմից առաջարկվող կոնկրետ մոդելների տեխնիկական համապատասխանությունը ներկայացնելու համար։ Մասնակիցը պարտավոր է յուրաքանչյուր կետի դիմաց լրացնել առաջարկվող ապրանքի իրական տեխնիկական տվյալը, նշել «Այո/Ոչ» համապատասխանությունը և, հնարավորության դեպքում, նշել արտադրողի պաշտոնական աղբյուրը։

 

  • Յուրաքանչյուր առաջարկ պետք է վերաբերի կոնկրետ արտադրողի, ապրանքանիշի և կոնկրետ մոդելի։
  • «Նմանատիպ», «համարժեք», «կամ ավելի լավ» ձևակերպումները առանց կոնկրետ մոդելի և դրա տեխնիկական տվյալների չեն ընդունվում։
  • Մասնակիցը պետք է ներկայացնի արտադրողի պաշտոնական տեխնիկական թերթիկը/կատալոգը կամ արտադրողի պաշտոնական կայքի հղումը։
  • Չլրացված դաշտերը պետք է լրացվեն «Չկա» կամ «Ոչ» նշումով։ Դաշտը դատարկ թողնել չի թույլատրվում։
  • Պարտադիր պահանջներին չհամապատասխանող մոդելը համարվում է տեխնիկապես չհամապատասխանող՝ անկախ առաջարկվող գնից։
  • Ապրանքը պետք է լինի նոր,

Ֆուտբոլի գնդակից մինչև վարսավիրական մկրատ․ Վալերիի նոր ճանապարհը

25-ամյա Վալերի Ստեփանյանի համար տարիներ առաջ անհավանակն կթվար, որ իր հոբբին ու կենսակերպը դարձած ֆուտբոլի գնդակը մի օր կփոխարինվի մկրատով։ 16 տարեկանից Արցախի ֆուտբոլի հավաքականի կազմում հանդես եկած հարձակվողն այսօր, հանգամանքների բերումով, վարսահարդար է։

Վալերին ծնվել ու մեծացել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Նա ունի իրենից երկու տարով փոքր եղբայր։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի նրա ճանապարհը, սակայն, ընդհատվեց պատերազմի պատճառով։ «Մտադրություն ունեի ծառայությունից հետո շարունակելու ֆուտբոլային կարիերաս, բայց… վեց ամիս էր մնացել զորացրվելուս»,-պատմում է նա։

 

2020 թվականին, պարտադիր զինվորական ծառայության ընթացքում, ադրբեջանական հարձակման ժամանակ մարտական դիրքերը պաշտպանելիս Վալերին վիրավորվեց։ Նա ձեռքի և ոտքի հատվածներում հրազենային տասը վիրավորում ստացավ,

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԳՆԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿ

Գնման առարկա՝ Մեծահասակ պացիենտի խնամքի և տնային խնամքի հմտությունների ուսուցման սիմուլյացիոն մանեկեն

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ուղարկել procurement@caritas.am  հասցեին մինչև նոյեմբերի  15-ը ժամը 17։00-ն

 

Պարտադիր ուսուցման հնարավորություններ

Մանեկենը պետք է հնարավորություն տա իրականացնել հետևյալ գործնական հմտությունների ուսուցում.

  1. Ընդհանուր խնամք և հիգիենա
  • մարմնի ընդհանուր հիգիենա,
  • անկողնային պայմաններում մարմնի լվացում,
  • անձնական հիգիենա,
  • ինտիմ հիգիենա,
  • մազերի լվացում,
  • մազերի սանրում և չորացում,
  • հագուստի փոփոխություն,

Կամավոր առաջին արձագանքման ծառայության ինստիտուցիոնալացում Հայաստանում (VolFiRe)

«Ներառական կամավորական թիմի ձևավորում» ուսումնական մոդուլ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Կամավոր առաջին արձագանքման ծառայության ինստիտուցիոնալացում Հայաստանում» (VolFiRe) ծրագրի շրջանակում մշակել է «Ներառական կամավորական թիմի ձևավորում» ուսումնական մոդուլը։ Այն նպատակ ունի զարգացնել կամավորական խմբերի անդամների, ղեկավարների և այլ շահագրգիռ կողմերի գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ գենդերային հավասարության, բազմազանության և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ուղղությամբ։

Մոդուլը խթանում է այնպիսի կամավորական միջավայրի ձևավորումը, որտեղ յուրաքանչյուր անձ՝ անկախ սեռից, հաշմանդամությունից կամ այլ առանձնահատկություններից, ունի համայնքային նախաձեռնություններին մասնակցելու հավասար հնարավորություն։ Այն համադրում է տեսական գիտելիքները, մասնակցային ուսուցման մեթոդները, խմբային քննարկումները և գործնական առաջադրանքները՝ օգնելով ճանաչել մասնակցության խոչընդոտները և ձևավորել առավել ներառական մոտեցումներ։

Ուսումնական փաթեթը ներառում է չորս փոխկապակցված թեմատիկ մոդուլ,

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ Վանաձորի «Տնային խնամքի խթանումը Հայաստանում» ծրագրի վարորդի թափուր հաստիքի համար:

Վայրը՝ ք. Վանաձոր

Տևողությունը՝ 1 տարի (երկարացման հնարավորությամբ, 3 ամիս փորձաշրջան)

Դրույքաչափը՝ լրիվ դրույք

 

Վարորդի պարտականություններն են՝

  • Ապահովել ծրագրի աշխատակազմի անվտանգ և ժամանակին տեղափոխումը ծրագրային վայրեր՝ համաձայն աշխատանքային գրաֆիկի և ծրագրի կարիքների։
  • Աշխատանքային ժամերին մեքենան օգտագործել բացառապես ծրագրային և ծառայողական նպատակներով։
  • Մեքենան աշխատանքի ներկայացնել միշտ մաքուր, տեխնիկապես սարքին և շահագործման համար պատրաստ վիճակում։
  • Ապահովել մեքենայի անհրաժեշտ պարագաների, այդ թվում՝ առաջին օգնության արկղիկի առկայությունը։
  • Պարբերաբար ստուգել մեքենայի տեխնիկական վիճակը և անհրաժեշտության դեպքում ժամանակին տեղեկացնել ֆիզիկական միջոցների պատասխանատուին առկա խնդիրների կամ տեխնիկական սպասարկման անհրաժեշտության մասին։
  • Լրացնել մեքենայի օրական վազքի,