author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1154 entries.

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հայտարարում է մրցույթ «Տնային խնամք» ծրագրում  բուժքույր-ստաժորի վճարովի պրակտիկայի համար:

Վայրը՝ ք. Գյումրի

Զբաղվածության ժամկետը՝ 3 ամիս փորձաշրջան՝ պայմանագրի հետագա երկարաձգման հնարավորությամբ։

 

Ներածություն

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը, ունենալով բարեգործական ՀԿ-ի կարգավիճակ, կենտրոնացնում է իր ջանքերը առավել խոցելի սոցիալական խմբերի պաշտպանության, խնամքի եւ ներառման, առաջնային առողջության պահպանման, համայնքահեն զարգացման ծրագրերի, հայրենիք վերադարձողների կայուն վերաինտեգրման միջոցառումների, մարդասիրական ու զարգացման գործողությունների իրականցմանը:

«Սաբինե». աջակցություն դժվարին ինրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին

Ծրագրի տեւողությունը 01.02.2024-01.02.2026

Շահառուների թիվը Տարեկան մինչև 10 երեխա և նրանց ընտանիքները

Վայրը Ք. Վանաձոր

 

Նպատակը Լոռու մարզում ապահով և խնամող միջավայրում մեծանալու իրավունքը պաշտպանված է դժվարին իրավիճակում հայտնված  մինչև 10 երեխայի համար, ովքեր շուրջօրյա  խնամք են ստանում «Սաբինե» փոքր խմբով տանը:

Նկարագրությունը Փոքր տանն ընտանեկան միջավայրին առավելագույն մոտ կայուն հոգատար, անվտանգ պայմաններում ապահովվում է այն երեխաների շուրջօրյա խնամքը, ովքեր տվյալ պահին չունեն ընտանիքում ապրելու հնարավորություն: Ծրագրի շրջանակներում երեխաները բնակվում են «Սաբինե» փոքր խմբով տանն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է երեխայի լավագույն շահից:

Գնանշման հայտ-առաջարկ

Շինարարական ապրանքների մատակարարման կազմակերպության ընտրության

Սույն հայտ-առաջարկի նպատակն է ընտրել կազմակերպություն կամ կազմակերպություններ, ովքեր «Հայկական Կարիտասի» հետ կկնքեն պայմանագիր՝ Արարատի, Կոտայքի և/կամ Սյունիքի մարզերում Շահառուներին շինարարական ապրանքներ մատակարարելու համար։

Կազմակերպության կամ կազմակերպությունների ընտրությունը իրականացվելու է «Հայկական Կարիտասի» Ապրանքների և ծառայությունների գնման ընթացակարգին համապատասխան ու հրամանագրված հանձնաժողովի կողմից:

Կազմակերպության ընտրության և նրա հետ համագործակցության պայմանագիր կնքելու նպատակով վերջինս «Հայկական Կարիտասին» է ներկայացնում իր կողմից մատուցվող ծառայության մասով լրացված բնօրինակ հայտ-առաջարկը /ստորագրված ու կնքված/ հետևյալ հասցեով.

ք Երևան, Չայկովսկի 34, բն. 23

Էլեկտրոնային տարբերակը ուղարկել d.mosoyan@caritas.am  և m.hakobyan@caritas.am էլեկտրոնային հասցեներին՝ որպես վերնագիր նշելով՝ շինանյութի հայտ-առաջարկ։

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 10-ը՝ ժամը 17:30:

Շրջակա միջավայրի էթիկա

Ներածություն

«Ոչ թե գիտությունը և տեխնոլոգիան կամ տնտեսական և նյութական զարգացման միջոցները, այլ մարդ անհատը և, հատկապես, անհատների խմբերը, համայնքները և ազգերն են վճռելու ապագան՝ Աստծո կամքով և ազատորեն որոշելով միասնաբար առերեսվել խնդիրներին»:

Հայկական Կարիտասը (այսուհետ՝ ՀԿ) կիսում է Միջազգային Կարիտասի տեսլականը՝ տարածելով շրջակա միջավայրի արդարության արժեքներն ու սկզբունքները և ձգտում է դեպի մի աշխարհ, որտեղ մեր շրջակա միջավայրի փոխկապակցվածությանը հետևում է «միասնական պատասխանատվությունը, իսկ մեր ընդհանուր ճակատագրին ընդառաջ ենք գնում համերաշխությամբ», որտեղ երկրի բարիքներից օգտվում են բոլորը և որտեղ ամբողջ արարչագործությունը փայփայում են և պահում վստահելի ձեռքերում՝ հանուն ապագա սերունդների համընդհանուր բարիքի:

Էթիկայի Կանոններ

 Ձգտելով ապրել մեր արժեքների համաձայն.

Էթիկայի Կանոններ

Միջազգային Կարիտասի անդամ կազմակերպությունների համար

Ներածություն

Միջազգային Կարիտասի (այսուհետ՝ ՄԿ) աշխատանքը հիմնավորված, ուղղորդված և սահմանված է Սուրբ Գրքով, Կաթողիկե Եկեղեցու ուսմունքով և Ավանդությամբ, ինչպես նաև կարիքի մեջ ապրողների հետ անմիջական շփման և սիրո վրա հիմնված մտերմությամբ: «Կարիտասը Եկեղեցու հոգատարությունն է իր ժողովրդի հանդեպ» և արտահայտությունն է առավել ուշադրության՝ աղքատների,