«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն «Կարի կենտրոն կանանց համար» ծրագրի շրջանակներում հրավիրում է մասնագիտացված կրթական հաստատությունների ստեղծագործական վառ երևակայությամբ ուսանողներին և շրջանավարտներին մասնակցելու Բազային (Կապսուլային)* հավաքածուի էսքիզների ընտրության մրցույթին։
Բաց մրցույթը (այսուհետ`մրցույթ) նպատակ ունի գտնել և խթանել երիտասարդ, տաղանդավոր նորաձևության դիզայներների: Մրցույթը հնարավորություն է տալիս փորձառու և սկսնակ դիզայներներին իրենց ուժերը փորձելու, և իրենց Բազային (Կապսուլային) հավաքածուները իրավասու ժյուրիին և լայն հասարակությանը ցուցադրելու:
Մասնակիցներին ներկայացվող պահանջներ․
Մրցույթի մասնակից կարող է դառնալ հետաքրքրված յուրաքանչյուր անձ:
Դիմումի պահանջներ․
Մասնակցության հայտը /փաթեթը/ պետք է պարունակի՝
- 12 մոդելներից բաղկացած նոր՝ Բազային (Կապսուլային) էսքիզների հավաքածու,