author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1154 entries.

…սովորենք մենք էլ բարեգործություն անենք

Վոլոդյա, Ռիմա, Անժելա, Նազելի, Մարիամ, Միլենա, Արիաննա, Նվեր, Դավիթ, Էդվարդ՝ 6 աղջիկ, 4 տղա: Ավագը 19 տարեկան է, ամենափոքրը՝ 1 տարեկան 8 ամսական: Չնայած սոցիալական դժվարություններին ու խնդիրներն, Ախուրյանում բնակվող Կարապետյանները չեն դժգոհում՝ մի քանի ամսից էլ նրանց 11-րդ զավակն է ծնվելու:

39-ամյա մայրը փորձելով մեկ առ մեկ ներկայացնել երեխաներին՝ շտապում է հավաստիացնել, որ ինչքան էլ դժվար լինի, հոգ չէ՝ երեխան լավ է, իսկ շատ երեխաները՝ շատ ավելի: Երեխաներից միայն ավագն է չափահաս, որը հիմա ժամկետային ծառայության մեջ է:

«Դժվար է, դժվարությունն ամեն ինչի մեջ կա: Ճիշտ է, հասկացող երեխաներ են՝ չեն պահանջում,

Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչներին հրավիրում ենք դառնալ «Համայնքային առաջնորդների թիմի/խմբի» անդամ

 ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ՀԿ Կենտրոնի կողմից առաջնորդվող «CapSLoc․ Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» եռամյա ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին։ Ծրագրի նպատակն է մեծացնել Ախուրյան բազմաբնակավայր համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։

Ծրագրի շրջանակներում Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բոլոր բնակավայրերում նախատեսվում է ձևավորել «Համայնքային առաջնորդների թիմ»-եր (ՀԱԹ/LLT):

CapSLoc ծրագիրը հրավիրում է համայնքին նվիրված և խելամիտ առաջնորդներին դառնալ «Համայնքային առաջնորդների թիմի» անդամ:

ՀԱԹ-ի անդամ կարող են դառնալ Ախուրյան բազմաբնակավայր համայնքի բնակիչները, ովքեր՝

  • Առնվազն 15 տարեկան են,
  • Հետաքրքրված են համայնքային կյանքի դրական փոփոխությամբ,

Աշխատանքի տեխնիկական բնութագիր փորձագետ սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում

«Հայկական Կարիտասի»՝ «Տարեցների խնամքի ծառայություններ» և «Երեխաների ցերեկային խնամքի («Փոքրիկ իշխան») կենտրոն» մոդելների վերանայում և վերապատրաստման մոդուլի մշակում

Սույն տեխնիկական բնութագիրը սահմանում է «Հայկական Կարիտասի» «Տարեցների խնամքի ծառայություններ» և «Երեխաների ցերեկային («Փոքրիկ իշխան») կենտրոն» մոդելների վերանայման և վերապատրաստման անցկացման ծավալը և պահանջները «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում:

«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի համագործակցությամբ։

 

Աշխատանքի տևողությունը՝ Մոդուլի վերանայում և վերապատրաստման մոդուլի մշակում՝ ապրիլի 10 –

Արեւային էներգետիկ համակարգերի գնանշման հարցման հրավեր

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ

Ամսաթիվ: Մարտ 16, 2023

  1. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ uոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
  2. 2021թ․ հունիսից Հայկական Կարիտասն իրականացնում է «Արևային էներգիայի կիրառումը որպես կենսապայմանների և առողջական վիճակի բարելավման միջոց՝ Հայաստանի հյուսիսային շրջանում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար» եռամյա ծրագիրը՝ Շիրակի մարզի չգազաֆիկացված համայնքներում։ Ծրագրի շրջանակներում նախատեսված է 340 ընտանիքների համար եւ 4 համայնքապատկան կառույցներում արեւային համակարգերի տեղադրումներ,

Միգրանտների աջակցություն և խորհրդատվություն

Միգրանտների աջակցություն և խորհրդատվություն

Հայաստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի  միջև սերտ համագործակցության միջոցով աշխատանքային միգրանտների պաշտպանության ամրապնդում

Ծրագրի շրջանակներում գործում է անվճար և շուրջօրյա հեռախոսահամար, որով կարող եք զանգահարել և ստանալ Ռուսաստանում միգրացիոն հարցերին առնչվող իրավաբանական խորհրդատվություն:  Զանգեր կարող եք կատարել նաև WhatsApp և Viber հեռախոսային հավելվածների միջոցով:

+79268347602

Ծրագրի տևողություն: 01.09.2018 –  31.08.2019թթ

Շահառուների քանակ:  2018 թ.-ին, 769 դասընթաց անցած աշակերտներ և համայնքային բնակիչներ, 356 խորհրդատվություն և ուղղորդում ստացած (պոտենցիալ) միգրանտներ,