Տևողություն՝ մինչև 31․12․2024

Դիմելու վերջնաժամկետը՝ փետրվարի 7, 2024թ․

Զբաղվածությունը՝ 0․25 %

Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Փոքրիկ Իշխան» ծրագրի լոգոպեդի պարտականությունները Գյումրիում:

 

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել երեխայի առաջնային հետազոտությունը, կատարել անհատական դիտարկում, գնահատում
  • Իրականացնել խմբային աշխատանքներ
  • Մասնակցել մասնագիտական վերապատրաստումների
  • Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն ծնողներին
  • Կատարել հնչարտաբերման խանգարումների հաղթահարման աշխատանքներ
  • Կատարել բառապաշարի, խոսքի քերականական կողմի, խոսքի հապաղման, խոսքի ընդհանուր թերզարգացման ուղղությամբ աշխատանքներ
  • Կատարել խոսքի տեմպի և ռիթմի խանգարումների գնահատում
  • Կազմակերպել կակազության կանխարգելման և վաղ շտկողական աշխատանքներ
  • Կատարել ձայնի և շնչառության առանձնահատկությունների գնահատում, խանգարումների հաղթահարում
  • Կատարել գրավոր խոսքի առանձնահատկությունների գնահատում, ձևավորում և զարգացում
  • Կատարել լոգոպեդական աշխատանքներ զարգացման տարբեր դժվարություններ ունեցող երեխաների հետ
  • Կազմել հաշվետվություններ և ներկայացնել ծրագրի համակարգողին։

 

Պահանջվող որակավորում եւ հմտություններ.

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն
  • Լոգոպեդի աշխատանքի առնվազն 2 տարվա փորձ
  • Բարդ իրավիճակներում կողմնորոշվելու և որոշումներ կայացնելու կարողություն

«Հայկական Կարիտաս»-ի Ապահով հավաքագրման և ընտրության քաղաքականության համաձայն  ընտրված թեկնածուն պարտավորվում է ներկայացնել «Չդատվածության մասին» տեղեկանք ոստիկանության բաժանմունքից, ինչպես նաև երեք երաշխավոր անձանց կոնտակտային տվյալներ՝ նշելով կապը տվյալ անձանց հետ: Բացառապես բոլոր աշխատակիցները պարտավորվում են հետևել «Հայկական Կարիտաս»-ի Վարվեցողության կանոններին, որին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմելու գործընթաց

Աշխատանքի համար կարող են դիմել միայն համապատասխան կրթությամբ մասնագետները՝ ինքնակենսագրություն ուղարկելով հետևյալ հղումով`
https://caritas.raiser.global/#/vacancies/9  մինչև 2024թ փետրվարի 7-ը՝ վերնագրում նշելով «Լոգոպեդ»։

Միայն ընտրության առաջին փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 

Կազմակերպության մասին

«Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն հիմնվել է 1995 թ.-ին Հայ Կաթողիկե Եկեղեցու կողմից՝ Կաթոլիկ օգնության ծառայության լայնածավալ աջակցությամբ:

«Հայկական Կարիտաս»-ը ծրագրեր է իրականացնում  4 ռազմավարական ուղղությամբ՝ սոցիալական պաշտպանություն, համայնքի համաչափ զարգացում, միգրացիա և ինտեգրում, դիմակայունություն արտակարգ իրավիճակների նկատմամբ։