author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1180 entries.

Անհոգ մանկություն

Ծրագրի տեւողությունը` 1 տարի

Շահառուների թիվը` 10

Վայրը` Գյումրի, Գավառ

Նպատակը` Ծնելիության աճի նպաստում

Նկարագրությունը` Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն Մարտինյան հիմնադրամի հովանավորությամբ 10 ընտանիքների, որոնցից 5-ը Գյումրիից և 5-ը Գավառից, յուրաքանչյուր եռամսյակը մեկ տրամարդրելու է գումար՝ ընտանիքում 2024թ/ հունվարից հետո ծնված 3 և ավելի երեխայի համար, մինչև երեխայի 6 տարին լրանալը։

 

Գործընկերները` Մարտինյան բարեգործական հիմնադրամ

Բյուջեն` 12000$

Ծրագրի ղեկավար` Հասմիկ Կարապետյան

 

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում բնապահպանական կրթության մասնագետի «Փոքրիկ իշխան ցերեկային կենտրոնի» երեխաների համար

 

Տևողություն՝ հունվարի 29-ից մինչ ապրիլ 30, 2024թ․

Աշխատանքի վայրը՝ Վանաձոր, Գյումրի

Զբաղվածությունը՝ լրիվ դրույք

Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 25

Ծրագրի նպատակն է ստեղծել ինտեգրված բնապահպանական կրթական կենտրոն «Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոնների տարածքում՝ նպաստելով շրջակա միջավայրի պահմապանման  գիտակցման բարձրացումը վաղ տարիքից: Այս ուսումնական կենտրոնը կմշակի և կիրականացնի տարիքին համապատասխան կրթական ծրագրեր և նյութեր՝ երեխաների շրջանում բնապահպանական իրազեկումը բարձրացնելու համար: Այն կներառի ինտերակտիվ նիստեր, սեմինարներ, էքսկուրսիաներ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և թափոնների կառավարմանը:

 

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել համապատասխան կրթական նյութեր՝ ուղղված շրջակա միջավայրի պաշտպանությանը,

Սննդի և հիգիենայի պարագաների գնանշման հարցման հրավեր

Հունվար 15, 2024թ

  1. «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն հասարակական կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում 1995 թվականից և ներկայումս իրականացնում է տարբեր ծրագրեր հետևյալ ոլորտներում՝ սոցիալական պաշտպանություն, երեխաների խնամք, տարեցների խնամք, հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, համայնքային զարգացում, հանրային առողջապահություն, միգրացիա և վերադարձողների վերաինտեգրում, աղետների ռիսկի կառավարում և մարդասիրական օգնություն:
  2. 2024թ․ հունվարից «Հայկական Կարիտաս»-ը իրականացնում է «Արձագանք բռնի տեղահանված ընտանիքներին Գեղարքունիքում» ծրագիրը, որի նպատակն է բավարարել բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները և տրամադրել հոգեբանական աջակցություն։
  3. Ծրագրի շրջանակում տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները հոգալու համար հայտարարվում է պարենային խանութների ընտրության մրցույթ Վարդենիս,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում խնամող-դաստիարակի

Վայրը՝ ք. Վանաձոր

Զբաղվածություն՝ լրիվ դրույք

Տևողություն՝ 1 տարի, երկարաձգման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջան)

Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Սաբինե. աջակցություն դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին» ծրագրի խնամող դաստիարակի պարտականությունները Լոռու մարզի Վանաձոր համայնքում:

Դիմելու վերջնաժամկետ՝ 25.01.24, ժ. 17:30

Աշխատանքային պարտականություններ

  • կատարել կրթադաստիարակչական աշխատանքներ
  • կազմակերպել երեխաների հիգիենիկ խնամքը, սնունդը, դասապատրաստումը, ոչ ֆորմալ կրթությունը, ազատ ժամանցը և հանգիստը, մատուցել կյանքի ուղեկցող ծառայություններ
  • կատարել տնայցեր
  • մատուցել երեխաների ծնողներին խորհրդատվական ծառայություններ
  • լրացնել աշխատանքային փաստաթղթեր
  • կազմել հաշվետվություններ և ներկայացնել ավագ խնամող-դաստիարակին
  • կատարել տան կենցաղային աշխատանքներ՝ խոհարարական,

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում լոգոպեդի

 

Տևողություն՝ 1 տարի՝ երկարացման հնարավորությամբ (3 ամիս փորձաշրջան)

Դիմելու վերջնաժամկետը՝ հունվարի 23, 2024թ․

Աշխատանքի նպատակը՝ իրականացնել «Փոքրիկ Իշխան» ծրագրի լոգոպեդի պարտականությունները Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում:

 

Աշխատանքային պարտականություններ

  • Կազմակերպել երեխայի առաջնային հետազոտությունը, կատարել անհատական դիտարկում, գնահատում
  • Իրականացնել խմբային աշխատանքներ
  • Մասնակցել մասնագիտական վերապատրաստումների
  • Տրամադրել մասնագիտական խորհրդատվություն ծնողներին
  • Կատարել հնչարտաբերման խանգարումների հաղթահարման աշխատանքներ
  • Կատարել բառապաշարի, խոսքի քերականական կողմի, խոսքի հապաղման, խոսքի ընդհանուր թերզարգացման ուղղությամբ աշխատանքներ
  • Կատարել խոսքի տեմպի և ռիթմի խանգարումների գնահատում
  • Կազմակերպել կակազության կանխարգելման և վաղ շտկողական աշխատանքներ
  • Կատարել ձայնի և շնչառության առանձնահատկությունների գնահատում,