author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1317 entries.

Առողջ մտածելակերպ` առողջ ընտանիք

Առողջ մտածելակերպ` առողջ ընտանիք

Վայրը` Գյումրի,Շիրակի մարզ

Ծրագրի տեւողությունը` 2010 – 01.09.2012թ.թ.

Նկարագրություն`

“Առողջ մտածելակերպ`առողջ ըտանիք” ծրագիրը շատ յուրօրինակ է իր տեսակի մեջ, և կարևորում է առողջ ընտանիքների կազմավորման և առողջ սերնդի դաստիարակման հարցերը,ընտանիքի արժևորումը և “երկուսի միասնությամբ երրորդի ստեղծումը”:

Վերջնանպատակն է Սուրբ Պսակի խորհրուրդի կարեւորումը, այն ամենօրյա “աշխատանքը”, որ պետք է տարվի զույգերի կողմից ընտանիքը պահպանելու նպատակով, Հայկական “մեծ” ընտանիքներում (որտեղ նորապսակ զույգը ապրում է մեծամասամբ ամուսնու ծնողների հետ միասին) պատասխանատվությունների հստակեցումը եւ հոգեբանորեն առողջ սերնդի դաստիարակությունը:

Գործընկերները` 

Աղետներին դիմակայելու պատրաստվածությունը` որպես առաջին քայլ դեպի կայուն զարգացում

Աղետներին դիմակայելու պատրաստվածությունը` որպես առաջին քայլ դեպի կայուն զարգացում

Ծրագրի տեւողությունը` 01.10. 2016 – 30.09.2017 թթ.

Վայրը` Առափի, Ոսկեհասկ եւ Ջաջուռ (Շիրակի մարզ)

Նախապատմություն` Հայաստանը եւ Վրաստանը հակված են տարբեր տեսակի բնական աղետների, եւ դրանցից կարելի է առանձնացնել ջրհեղեղները, երկրաշարժերը եւ սողանքները։ Թերեւս տարածաշրջանում ամենահայտնի օրինակը բնական աղետներից դա 1988թ․ Սպիտակի երկրաշարժն է, որը 25.000 մարդու կյանք խլեց։ Աղետները հաճախ տեղի են ունենում, վնաս պատճառելով բնակչության մեծ թվով խմբերին եւ ենթակառուցվածքներին (հաղորդակցության, ջրային համակարգերի, էլեկտրասնուցման եւ այլն), ինչպես նաեւ պատճառում ահռելի տնտեսական կորուստներ։

Նպատակը՝ 

ՈՐՊԵՍԶԻ ՆՐԱՆՔ ՓՐԿՎԵՆ

Հաբեթնագյան Լենան ծնվել է բանվորի ընտանիքում՝ Լենինականում, 1930 թվականի ապրիլի 15-ին:

Վաղ հասակում կորցրել է ծնողներին: Լենան ունեցել է երկու քույր, երեք եղբայր, ավագն Լենան էր եւ ծնողների մահից հետո ծնողական ծանր բեռը մնաց մանկահասակ Լենայի ուսերին: Խնամել է քույրերին ու եղբայրներին: Դպրոցահասակ Լենայի համար արդեն դպրոց գնալը մեծ խնդիր է դառնում: Չորրորդ դասարանը Լենայի համար վերջին դասարանն է լինում: 18 տարեկանում Լենան ընդունվում է աշխատանքի Լենինականի Տեքստիլ կոմբինատում, որպես բանվորուհի: 28 տարի աշխատելուց հետո անցնում է թոշակի:

Ճակատագրի հեգնանք

Կառնուտ գյուղի Հարությունյանների բազմազավակ ընտանիքի դուստր Հարությունյան Սոֆիկը ծնվել է 1948թ.-ի օգոստոսի 31-ին, այդ դժվարին ետպատերազմյա ստալինյան տարիներին, այն տարի, երբ հայտնի անգլիացի գրող, լրագրող Ջորջ Օրվելը գրեց «1984» վեպը, որում նա ծաղրում է ստալինիզմը եւ ներկայացնում ամբողջատիրական ռեժիմների պայմաններում անհատականության ոչնչացման գործընթացը։ Ով մտածեր, որ 1988-ին Սոֆիկի կյանքըն լիոին կփոխվի։

Սոֆիկը ունեցել է 2 քույր, 1 եղբայր: Վաղ տարիքում կորցրել է մորը, իսկ հայրը մնալով միայնակ՝ երեխաների հետ, նորից ամուսնացել է, որպեսզի կարողանա աշխատել: Հոր երկրորդ ամուսնությունից էլ Սոֆիկը նորից քույրեր ու եղբայրներ է ունեցել:

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելում հետխորհրդային երկրներում
/Հայաստան, Ուկրաինա,Վրաստան/

Ծրագրի տեւողությունը՝ 01. 07.2016 – 30. 06.2019թթ.
Շահառուներ` մոտ 3,670 համայնքի բնակիչ
Վայրը՝ Շիրակի մարզ

Տնտեսական եւ սոցիալական անապահովությունը, գործազրկության բարձր մակարդակը, ՄԻԱՎ-ի բարձր ցուցանիշ ունեցող երկրներ արտագնա աշխատանքի մեկնողների թվի աճը, ինչպես նաեւ վարակի փոխանցման եւ կանխարգելման ուղիների վերաբերյալ անբավարար տեղեկացվածությունը նպաստավոր պայմաններ են ստեղծում մարզում ՄԻԱՎ-ի տարածման համար։ 100,000 բնակչի թվով ՄԻԱՎ-ի գրանցված դեպքերը Շիրակի մարզում 114.0 են, որն ամենաբարձր ցուցանիշն է ՀՀ-ում։

Նպատակ
Խթանել անվտանգ վարքագիծ համայնքի անդամների՝ հատկապես միգրանտների եւ նրանց ընտանիքների ու երիտասարդների շրջանում,