author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1317 entries.

Աջակցություն 2016թ. ապրիլի ԼՂ հակամարտության սրացման պատճառով տուժած բնակչությանը

Աջակցություն 2016թ. ապրիլի ԼՂ հակամարտության սրացման պատճառով տուժած բնակչությանը

Ծրագրի տեւողությունը` 01.06.2016 – 31.07.2016թթ.

Շահառուների թիվը` 182 ընտանիքներ (374 անձ)

Վայրը` ԼՂՀ՝ Մարտակերտ

Նպատակը`
Լեռնային Ղարաբաղի ներքին տեղահանված բնակչությունը եւ հակամարտությունից տուժած ընտանիքները հնարավորություն ունեն ապրել արժանապատիվ կյանքով` իրենց ժամանակավոր բնակության վայրերում:

Գործունեությունը`
Հիմնվելով կարիքների գնահատման զեկույցի վրա, որն անցկացվել էր 2016թ. մայիսին ԼՂՀ-ում եւ ՀՀ-ում, Կաթողիկե օգնության ծառայություններ (ԿՕԾ)-ը ֆոնդեր հատկացրեց «ՀԿ»-ին` լուծելու հակամարտության սրացման հետեւանքով տուժած ընտանիքների հրատապ կարիքները: Ինչպես նաեւ,

ԼՂՀ տեղահանված բնակչության կարիքների գնահատում

ԼՂՀ տեղահանված բնակչության կարիքների գնահատում

Ծրագրի տեւողությունը` 01.05.2016 – 31.05.2016 թթ.

Վայրը` Ստեփանակերտ, Շուշի, Վանք, ԼՂՀ

Նպատակը` Ծրագրի նպատակն է բացահայտել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի բացերը` հավաքագրելով տեղեկատվություն խոցելի եւ հակամարտությունից տուժած բնակչության կարիքների եւ ժամանակավոր բնակության վայրի մասին, ինչպես նաեւ դաշտում աշխատող այլ կազմակերպությունների կողմից տրամադրված աջակցության առընչությամբ:

Գործունեությունը` 2016թ. ապրիլին հակամարտության սրացման պատճառով ԼՂՀ որոշ բնակավայրեր մասնակի կամ ծանր ռմբակոծվեցին, որի պատճառով Թալիշի, Մատաղիսի, Տոնաշենի եւ Մարտակերտի բնակչությունը լքեցին իրենց բնակության վայրերը եւ ապաստան գտան առավել ապահով վայրերում` ԼՂ-ի կամ ՀՀ տարբեր մարզերում:

Շահերի պաշտպանության ֆորում Դիլիջանում

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը սույն թվականի փետրվարի 21-22-ին Դիլիջան քաղաքում կազմակերպել էր «ՀՀ-ում երեխաների հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների շահերի պաշտպանության ֆորում»:
Ֆորումը նպատակ ուներ միավորել ՀՀ-ում երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում շահերի պաշտպանություն իրականացնող կազմակերպությունների շուրջ 25 ոլորտային պատասխանատուների երեխաների շահերի պաշտպանության իրականացման գործընթացներում կազմակերպությունների ունեցած լավագույն փորձի ներկայացման եւ փոխանակման համար: Ֆորումի ընթացքում զեկույցներով ներկայացվեցին ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստանի, Երեխաների Պաշտպանության Ցանցի, ՕքսՖամ Հայաստան գրասենյակի, ՕքԵՋեն Հիմնադրամի, Մոր եւ Մանկան Առողջության Դաշինքի եւ «Հայկական Կարիտաս»-ի մոտեցումները շահերի պաշտպանություն իրականացման գործընթացներում: Խմբակային ներկայացումներով էլ մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալ «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» Հայաստանյան ներկայացուցչության, Մանկական Զարգացման Հիմնադրամի, Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի,

Տաք Ձմեռ երեխաների համար

Տաք Ձմեռ երեխաների համար

Ծրագրի տևողությունը՝ 01.10.2016 թ․- 31.01.2017թ․

Շահառուների թիվը՝ 519

Իրականացման վայրը՝ Գյումրի, Գավառ, Տաշիր եւ Վանաձոր

Նպատակ՝ Գյումրիում, Տաշիրում, Վանաձորում եւ Գավառում ապրող սոցիալապես անապահով ընտանիքների ջեռուցման պայմանների բարելավում եւ ցրտից առաջացող հիվանդությունների կանխարգելում (519 երեխա, որոնք ապրում են 178 ընտանիքում):

Գործունեություն՝ Գյումրի,

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՏԵՒՈՒՄ ԹԱՔՆՎԱԾ ԺՊԻՏ

Արհեստավորի ընտանիքում մեծացած Վարդուհին ծնվել է 1985թ.-ին: Ընտանիքում 2 երեխա են եղել՝ Վարդուհին ու քույրը: Երկու քույրիկներն էլ դպրոցը սովորել եւ ավարտել են գերազանցությամբ: Վարդուհին ընդունվել է Գյումրու ճարտարագիտական քոլեջի ծրագրավորման բաժինը:

4 տարի սովորելուց հետո Վարդուհին աշխատանքի է անցնում Գյումրու թիվ 21 դպրոցում, իսկ մեկ տարի անց ամուսնանում է:

2007թ.-ին ծնվում են Վարդուհու զույգ երեխաները՝ Աննան եվ Թերեզան: Զույգերից մեկի՝ Թերեզայի մոտ առաջացել է թթվածնաքաղց: Մի քանի օր Թերեզային պահել են հատուկ պայմաններով:

Չնայած դժվարություններին 3.5 տարի հետո ծնվում է Վարդուհու որդին: