ԼՂՀ տեղահանված բնակչության կարիքների գնահատում

Ծրագրի տեւողությունը` 01.05.2016 – 31.05.2016 թթ.

Վայրը` Ստեփանակերտ, Շուշի, Վանք, ԼՂՀ

Նպատակը` Ծրագրի նպատակն է բացահայտել ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի բացերը` հավաքագրելով տեղեկատվություն խոցելի եւ հակամարտությունից տուժած բնակչության կարիքների եւ ժամանակավոր բնակության վայրի մասին, ինչպես նաեւ դաշտում աշխատող այլ կազմակերպությունների կողմից տրամադրված աջակցության առընչությամբ:

Գործունեությունը` 2016թ. ապրիլին հակամարտության սրացման պատճառով ԼՂՀ որոշ բնակավայրեր մասնակի կամ ծանր ռմբակոծվեցին, որի պատճառով Թալիշի, Մատաղիսի, Տոնաշենի եւ Մարտակերտի բնակչությունը լքեցին իրենց բնակության վայրերը եւ ապաստան գտան առավել ապահով վայրերում` ԼՂ-ի կամ ՀՀ տարբեր մարզերում: Տարբեր աղբյուրների համաձայն` մոտ 3.000-4.000 հոգի տեղահանվեցին հակամարտության սրացման պատճառով:

Կաթողիկե օգնության ծառայություններ (ԿՕԾ)-ի տեխնիկական աջակցությամբ «ՀԿ»-ը կարիքների գնահատման թիմեր ձեւավորվեց` հավաքագրելու տեղեկատվություն տեղահանված բնակչության շրջանում, որպեսզի համպատասխանաբար արձագանքի մարդասիրական ճգնաժամին: Հիմնվելով կարիքների գնահատման զեկուցի դիտարկումների եւ խորհուրդների վրա` մշակվեց ծրագրի առաջարկ, որն ուղարկվեց Կաթողիկե օգնության ծառայություններ (ԿՕԾ)-ին հաստատման համար: Ծրագիրն առաջարկում էր կանխիկ գումարով աջակցություն տեղահանված ընտանիքներին, ովքեր ընտանիքում ունեն 14 տարեկանից ցածր երեխաներ, նորածին ունեցող մայրեր, հաշմանդամություն եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձիք:

Կաթողիկե օգնության ծառայություններ (ԿՕԾ)-ը հաստատեց ծրագրի առաջարկը` 22.303 եվրո ընդհանուր բյուջեով:

Գործընկերներ` Կաթողիկե օգնության ծառայություններ(ԿՕԾ)

Բյուջե` 2 000 

Ծրագրի ղեկավար` Արմեն Մարտիրոսյան

Ծրագրի համակարգող` Լիլիա Համբարձումյան