
Գյումրու մարզպետարանի դիմաց գտնվող նորակառույց շենքը շատ գեղեցիկ է եւ թվում է, թե բոլոր բնակիչները վերջապես ապաստան կգտնեն հետերկրաշարժյան մութ ու ցուրտ ձիգ տարիներից հետո ․.. Նոր դուռը դեռեւս հույս է, սակայն, երբ մեկը բացում է այն, սարսափելի պատկերը եւ գարշահոտը հիշեցնում են աղետի եւ հուսահատության հին օրերը: Կոտրված մահճակալը միակ տեղն է, որտեղ Լյուբան անցկացնում է իր օրն ամբողջ տարի առանց սենյակից դուրս գալու: Նրա ձեւափոխված դեմքը եւ այտուցված մաշկի շերտերի տակ կորած աչքերն ավելի շուտ դիմակ են հիշեցնում։ Հեռուստացույցի,