Ծրագրի տեւողությունը` 10.01.16 – 01.05.16թ․թ․

Շահառուների թիվը` 50

Վայրը` Գյումրի

Գյումրիում բնակվող միայնակ մայրերի մեծ մասն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ եւ նույնիսկ ամենօրյա սնունդն ու առողջապահության հասանելիությունը լուրջ խնդիր է նրանց համար: Աղքատությունն ու ցածր կենսամակարդակը առողջական խնդիրների հիմնական պատճառներն են: Աղքատության հետեւանքները առողջական ավելի մեծ ռիսկեր են ներկայացնում միայնակ մայրերի համար, քանի որ նրանք վատ են սնվում, ունեն գիտելիքներ ձեռք բերելու քիչ եւ առողջապահության սահմանափակ հնարավորություններ: Համապատասխանաբար, վատառողջությունը իր հերթին հանգեցնում է ավելի մեծ աղքատության:
Մենակ ապրող միայնակ մայրերը զրկված են կյանքի նորմալ պայմաններից եւ նրանց միակ եկամուտը չնչին թոշակն է եւ ավելի չնչին նպաստը, եթե իհարկե այն ստանում են: Ո՛չ պետական կառույցները, ո՛չ այլ կազմակերպություններ նրանց որեւէ ծառայություններ չեն մատուցում: Նրանք ունեն լուրջ առողջական խնդիրներ, մեծ մասն ունի հաշմանդամություն, կամ ի վիճակի չէ կենդանիներ պահել, տնային գործեր կատարել կամ գյուղատնտեսությամբ զբաղվել սեփական կարիքների բավարարման համար: Ավելին, նրանք ստիպված են ամբողջ օրը տանը մնալ, որովհետեւ չեն կարող զվարճանքի որեւէ վայր գնալ: Իրենց անօգուտ են համարում հասարակության համար եւ ենթարկվում հոգեբանական ճնշման:
Ակնհայտ է, որ միայնակ մայրերը տարբեր ոլորտներում բախվում են բազմաթիվ տնտեսական եւ սոցիալական խնդիրների: «Հայկական Կարիտասը», հիմնվելով սոցիալական ծրագրեր իրականացնելու իր մեծ փորձի վրա, նպատակ ունի բարելավել Գյումրիում բնակվող 10 ամենախոցելի միայնակ մայրերի կենսապայմանները` տրամադրելով դեղորայք, վառելափայտ, սնունդ, հիգիենայի պարագաներ եւ գրենական պիտույքներ երեխաների համար:

Նպատակ`
Բարելավել Գյումրիում բնակվող 10 միայնակ մայրերի (50 շահառու) սոցիալական պայմանները:

Գործողությունները`
Աջակցել 10 միայնակ մայրերի (եւ նրանց 40 երեխաներն) տրամադրելով սնունդ, հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ, դասագրքեր, սպիտակեղեն /անկողնային պարագաներ, սրբիչ/, վառելափայտ, դիզելային վառելանյութ ջեռուցման համար, դեղորայք եւ այլն:

Գործընկերներ` Կարիտաս Իտալիա

Բյուջե` 5 000 €

Ծրագրի ղեկավար` Գագիկ Տառասյան