author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1239 entries.

Սոցիալական աշխատող Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնի համար

«Հայկական Կարիտաս»-ի Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրասվիրվում սոցիալական աշխատող: Ցանկացողները CV (հայերենով կամ անգլերենով) կարող են ուղարկել a.martyrosyan@cararm.am եւ caritas@caritas.am էլ. հասցեին մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 14-ը ժամը 17։00 կամ ներկայացնել CV Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոն Արծրունի Եղբայրներ 45 հասցեյով։ Կարդալ ավելին… >>

«Հայկական Կարիտաս»-ի Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոնում աշխատանքի է հրասվիրվում սոցիալական աշխատող: Ցանկացողները CV (հայերենով կամ անգլերենով) կարող են ուղարկել a.martyrosyan@cararm.am եւ caritas@caritas.am էլ. հասցեին մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 14-ը ժամը 17։00 կամ ներկայացնել CV Գավառի «Փոքրիկ իշխան» սոցիալական կենտրոն Արծրունի Եղբայրներ 45 հասցեյով։

Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Սոցիալական համագործակցության աջակցող ցանցի անդրանիկ համագումար

41d5b315-0a3e-4e43-9c30-ea1799ac80b3Ս․թ․-ի օգոստոսի 2-ին Երեւանում կայացավ սոցիալական համագործակցության աջակցող ցանցի անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ-ի սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ցանցերի շուրջ 40 պատվիրակներ, այդ թվում եւ «Հայկական Կարիտաս»-ը՝ ի դեմս շահերի պաշտպանության պատասխանատու Տիգրան Պետրոսյանի…

 

unnamedՍ․թ․-ի օգոստոսի 2-ին Երեւանում կայացավ սոցիալական համագործակցության աջակցող ցանցի անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ-ի սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, ցանցերի շուրջ 40 պատվիրակներ, այդ թվում եւ «Հայկական Կարիտաս»-ը՝ ի դեմս շահերի պաշտպանության պատասխանատու Տիգրան Պետրոսյանի:

Համագումարը նախագահում էր ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նախագահության կազմում էին նաեւ «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը,

Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում

Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում

«Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի կողմից իրականացվող «Նվազեցնել անօրինական միգրացիան եւ մարդկանց շահագործումը ՀՀ-ում» ծրագրի շրջանակներում կատարվել է հետազոտություն` «Հայ աշխատանքային միգրանտները Ռուսաստանի Դաշնությունում: Դժվարություններն արտասահմանում եւ մարտահրավերները տանը» վերտառությամբ: Հետազոտությունը ընդգրկել է Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերը ու կատարվել է գործընկեր մարզային ՀԿ-ների ներդրմամբ եւ փորձագետ Վալենտինա Գեւորգյանի կոցմից: Հետազոտության նպատակն է եղել պարզել, թե ինչ է ՀՀ քաղաքացիներին դրդում մեկնել Ռուսաստանի Դաշնություն, ինչպիսի դժվարությունների են հանդիպում հայաստանցի միգրանտները Ռուսաստանի Դաշնությունում եւ ինչ խնդիրների են նրանք բախվում Հայաստան վերադարձից հետո: Հետազոտությունից պարզ է դարձել, որ միգրացիայի հիմնական պատճառը զբաղվածություն ունենալն է կամ ավելի բարձր վարձատրվող աշխատանք ունենալն է: