Հումանիտար աջակցություն սիրիացի փախստականներին

Ծրագրի տեւողությունը` 01.11.2013 – 01.07.2015թթ.

Շահառուների թիվը՝ 454 ընտանիք, 1573

Թիրախային խումբը՝
Ծրագրից կարող են օգտվել ամենակարիքավոր,խոցելի 100 սիրիահայ ընտանիքներ (մոտ 400 փախստական): Թիրախային խումբն  ընդգրկում է հետեւյալ խոցելի շերտերը.

  • ընտանիքներ, որոնց  հոգսը միայնակ մայրերն են հոգում,
  • բազմազավակ երեխաներով ընտանիքներ,
  • ընտանիքներ, որտեղ ապրում  են ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող անձիք,
  • ընտանիքներ, որի անդամներից մեկը /մի քանիսը/ հիվանդ է:

Ընդհանուր նպատակը՝

  • Ծրագրի նպատակն է աջակցել 454 սիրիացի խոցելի ընտանիքներին, ովքեր ապաստանել են Հայաստանում:
  • Ծրագիրը հնարավորություն է ընձեռում  խոցելի  սիրիահայ  փախստականներին (ովքեր դուրս են մնացել հանրակացարաններից) ապահովել անվտանգ  եւ առողջ  կյանքի պայմաններ:

Հատուկ նպատակները՝

  • Ապահովել 454 սիրիահայ ընտանիքների բարեկեցությունը  առաջիկա 6 ամիսների ընթացքում (հատկապես ձմեռային  շրջանում):
  • Աջակցել այս ընտանիքներին առաջնային խնդիրների լուծման հարցերում` սնունդ, հիգիենիկ պարագաներ, առաջնային տնտեսական իրեր, հագուստ, դեղորայք եւ բնակարանի վարձակալության գումար:

Ակնկալվող արդյունքները՝

  • 1573 կարիքավոր  սիրիահայեր 2013/2015թթ. ձմեռը կանցկացնեն վարձակալված  բնակարաններում, կապրեն պաշտպանված, առողջ եւ անվտանգ պայմաններում:
  • Կարիքավոր փախստական սիրիահայեր կապահովվեն տաք  ձմեռային հագուստով,  սննդամթերքով` ապահովելով իրենց արժանապատիվ կյանքը ձմռան ամիսներին:
  • 454 սիրիահայ ընտանիքներ 6 ամիս շարունակ կունենան վարձակալած բնակարան, կոմունալ վճարների գումար, սննդի եւ հագուստի ձեռքբերման համար անհրաժեշտ կտրոններ, անհրաժեշտ դեղորայք: 

Հիմնական գործողությունները՝

  • Փախստականներին տրամադրել տեղեկություններ շուկայում  անշարժ գույքի,առկա բնակարանների  վարձակալման, բժշկական եւ կրթական հաստատությունների, թափուր աշխատատեղերի վերաբերյալ: 
  • Աջակցել  վարձակալության պայմանագրերի կնքման գործում:
  • Օգնել սիրիահայ ընտանիքներին տարբեր փաստաթղթային ձեւակերպումների հարցում:
  • Ապահովել իրավաբանական խորհրդատվություն շահառու ընտանիքների համար:
  • Շահառու  ընտանիքների անդամներին ուղղորդել տարբեր պետական եւ հասարակական կառույցներ` իրենց տարբեր խնդիրների լուծման  նպատակով:
  • Տրամադրել սննդի, հիգիենիկ պարագաների եւ տնտեսական ապրանքների գնման համար ամսական կտրոններ: Տրամադրել գումար ձմեռային հագուստ ձեռք բերելու համար:

Գործընկերներ` Ավստրիական Զարգացման ԳործակալությունԿարիտաս Ավստրիա

Բյուջե՝  639 313 €

Ծրագրի ղեկավար` Լուսինե Ստեփանյան

Համակարգող` Տաթևիկ Թովմասյան, Լիանա Օհանյան