author
caritasAdmin

This author caritasAdmin has created 1317 entries.

Բժիշկ Թոմ Քաթինայի այցը «ՀայկականԿարիտաս»-ի գլխամասային գրասենյակ

web 15 thumbՄայիսի 24-ը նշանակալից օր էր «ՀայկականԿարիտաս»-ի համար, քանի որ «Ավրորա» 2017 մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան եւ նրա գործընկերները պատվեցին գրասենյակն իրենց ներկայությամբ: Բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում աշխատում ու բուժում է շուրջ 750,000 հիվանդների: Հիվանդները հաճախ նույնիսկ մինչեւ մեկ շաբաթ են ծախսում այդտեղ ոտքով հասնելու համար…

Մայիսի 24-ը նշանակալից օր էր «ՀայկականԿարիտաս»-ի համար, քանի որ «Ավրորա» 2017 մրցանակի հավակնորդ բժիշկ Թոմ Քաթինան եւ նրա գործընկերները պատվեցին գրասենյակն իրենց ներկայությամբ: Բժիշկ Թոմ Քաթինան Սուդանի «Գթության Մայր» հիվանդանոցում աշխատում ու բուժում է շուրջ 750,000 հիվանդների: Հիվանդները հաճախ նույնիսկ մինչեւ մեկ շաբաթ են ծախսում այդտեղ ոտքով հասնելու համար:

Բարերարների այցն Արտաշատի կենտրոններ

17Ռաֆայել Սրբազան Մինասյանը եւ Մերձավոր Արեւելքի Կաթողիկե բարեգործական ասոցիացիայի Ծրագրերի ղեկավար Թոմաս Վարգեսը եւ Հանրային կապերի պատասպանատու Մայքլ Լա Ցիվիտան այցելեցին Արտաշատ` ծանոթանալու այստեղ գործող ծրագրերի հետ: Սկզբում նրանք այցելեցին «Տարեցների տնային խնամք» գրասենյակ եւ հանդիպեցին անձնակազմի հետ եւ քննարկեցին աշխատանքային հարցերը: Ավելի լավ պատկերացում…

Ռաֆայել Սրբազան Մինասյանը եւ Մերձավոր Արեւելքի Կաթողիկե  բարեգործական ասոցիացիայի Ծրագրերի ղեկավար Թոմաս Վարգեսը եւ Հանրային կապերի պատասպանատու Մայքլ Լա Ցիվիտան այցելեցին Արտաշատ` ծանոթանալու այստեղ գործող ծրագրերի հետ: Սկզբում նրանք այցելեցին «Տարեցների տնային խնամք» գրասենյակ եւ հանդիպեցին անձնակազմի հետ եւ քննարկեցին աշխատանքային հարցերը: Ավելի լավ պատկերացում կազմելու համար նրանք նաեւ այցելեցին շահառուներին,

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համընդհանուր ներառման գործընթացին ընդառաջ

Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների համընդհանուր ներառման գործընթացին ընդառաջ

Ծրագրի տեւողությունը` 01.02.2017-31.01.2019թ.թ.

Վայրը` Շիրակի մարզ

Ընդհանուր նպատակը՝
Ծրագրի նպատակն է աջակցել «Համայնքային գործընթաց՝ կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրում ընդգրկված դպրոցներին՝ անհրաժեշտ պայմաններ հաշմանդամություն ունեցող երեխաների ներառման համար ստեղծելու նպատակով:

Դրա համար, հիմնվելով Ներառման Ինդեքս ուղեցույցի վրա, կբացահայտվեն դպրոցի կարիքները եւ կկազմվեն դպրոցի զարգացման պլաններ, որը կօգնի դպրոցներին հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության համար առանց արգելքի ներառական միջավայր ստեղծելու գործում:

Ծրագրի վերջին գնահատումը՝ կատարված Դպրոցական ծնողխորհուրդների անդամների ազգային ասոցիացիայի կողմից,

Կարիտասն աշխարհում

Կարիտաս Ալբանիա

 Ալբանիա, ք. Տիրանյա, Րրուգա
    ԴոնԲոսկո 4 փող.
 +355 42 230 088
 caritasalbania@caritas.icc-al.org

Կարիտաս Անդորրա

 Անդորրա, ք. Անդորա լա Վելյա, Սենթ                 Սալվադոր 9 ԱԴ 500 փ.
 +376 806 111
 caritas.andorra@andorra.ad
 caritas@caritas.ad

«Հայկական Կարիտաս»

 Հայաստանի Հանրապետություն,

Հյուսիսային Հայաստանի գյուղական համայնքների կայուն զարգաց

Հյուսիսային Հայաստանի գյուղական համայնքների կայուն զարգացում

Ծրագրի տեւողությունը`  01.04.2017 – 31.03.2020թ.թ.

Շահառուների թիվը`  2010 ընտանիք 8950  մարդ

Վայրը` Շիրակ, Ոսկեհասկ,Վահրամաբերդ, Ջրափի, Ջաջուռ, Առափի համայնքներ

Նպատակը`
Ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի 6 համայնքի կայունությունը եւ կենսունակությունը` համայնքի բնակիչներին տրամադրելով տեխնիկական եւ ռազմավարական աջակցություն, որպեսզի որոշեն իրենց սեփական զարգացման ուղին:

Գործունեությունը`
Ծրագրի երեք սյուներն են.

  1. Կառուցել / վերակառուցել գյուղատնտեսական ենթակառուցվածքներ (ոռոգման ցանց /խմելու ջրի խողովակաշար) ներգրավելով համայնքին:
  2. Նպաստել տնտեսական զարգացմանը
  • ճիշտ ոռոգման տեխնոլոգիաների մասնագիտական ուսուցմնա միջոցով
  • տնամերձերի եւ մշակովի հողամասերի համար նոր մշակաբույսերի (հիմնականում բանջարեղեն) ներդրման միջոցով
  • ստեղծելով փորձարարական դաշտեր եւ ֆերմերային տնտեսություններ: