Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցներին սահմանված կարգով կառաջարկվի կնքել․ Նոթատետրերի տպագրման ծառայության մատուցման պայմանագիր։   Պատվերը կատարվելու է 2 մասով 1 տարվա ընթացքում։ Վճարումը կատարվելու է  ծառայության մատուցումից հետո 5 աշխատանքային օրում՝ ըստ մատուցված ծառայության ակտի։

Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։

Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։

 

Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am  հասցեին մինչև մարտի 27-ը ժամը 12։00-ը վերնագրում նշելով  IEQE26-4։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին:

 

Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը մասնակցելու նոթատետրերի տպագրության գնանշման գործընթացին։

Ծառայության նկարագրություն

1․Նոթատետրեր
Պատվիրատուն նախատեսում է պատվիրել՝

  • 700 օրինակ նոթատետր՝ 500 օրինակ ծրագրի լոգոյով, 200 օրինակ համապատասխան միջոցառման լոգոյով

Ծառայություն մատուցողը պետք է իրականացնի նոթատետրերի առաջին էջի ձևավորումը և ապահովի տպագրությունը՝ համաձայն ստորև ներկայացված պահանջների։ Լոգոն և տպագրվող տեղեկատվությունը տրամադրվելու է պատվիրատուի կողմից։

 

Կարդալ ավելին․․․

IEQE26-4_Հավելված 1․․․