Պատվիրատուն` «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն, որը գտնվում է ՀՀ, ք․ Գյումրի, Հ․ Սարգսյան փ․, նրբ․ 3․ տ․8 հասցեում, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Սույն ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակցներին սահմանված կարգով կառաջարկվի կնքել․ Նոթատետրերի տպագրման ծառայության մատուցման պայմանագիր։ Պատվերը կատարվելու է 2 մասով 1 տարվա ընթացքում։ Վճարումը կատարվելու է ծառայության մատուցումից հետո 5 աշխատանքային օրում՝ ըստ մատուցված ծառայության ակտի։
Ընտրված մասնակիցը որոշվում է ոչ գնային պայմաններով, հաշվի է առնվում որակի համապատասխանությունը և ընտրվում է դրանցից ամենացածր գին առաջարկողը։
Մրցույթի հայտերի բացման և գնահատման նիստի արձանագրությունը կուղարկվի մրցույթի բոլոր մասնակիցներին։
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ստորագրված տարբերակով ուղարկել a.hamalbashyan@caritas.am և s.minasyan@caritas.am հասցեին մինչև մարտի 27-ը ժամը 12։00-ը վերնագրում նշելով IEQE26-4։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093832366 հեռախոսահամարին:
Մենք հրավիրում ենք ձեր կազմակերպությանը մասնակցելու նոթատետրերի տպագրության գնանշման գործընթացին։
Ծառայության նկարագրություն
1․Նոթատետրեր
Պատվիրատուն նախատեսում է պատվիրել՝
- 700 օրինակ նոթատետր՝ 500 օրինակ ծրագրի լոգոյով, 200 օրինակ համապատասխան միջոցառման լոգոյով
Ծառայություն մատուցողը պետք է իրականացնի նոթատետրերի առաջին էջի ձևավորումը և ապահովի տպագրությունը՝ համաձայն ստորև ներկայացված պահանջների։ Լոգոն և տպագրվող տեղեկատվությունը տրամադրվելու է պատվիրատուի կողմից։








