«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի նպատակն է. մեծացնել Ախուրյան խոշորացված համայնքի կարողությունները և կայունությունը՝ իր զարգացումն առաջ տանելու համար։
Ծրագրի տեւողությունը` 23.01.2023-23.01.2026
Ծրագրի խնդիրներն են՝
- Ամրապնդել Ախուրյան համայնքի կարողությունները և հանձնառությունը՝ առաջնորդելու իր զարգացումը շարունակական ուսուցման, տեղական առաջնահերթությունների բացահայտման և դրանց արձագանքման միջոցով:
- Ընդլայնել Ախուրյան համայնքի որոշումների կայացման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը և վերահսկողությունը՝ բնակավայրերի մոբիլիզացման միջոցով, համալրելով վերջիններս մասնակցային որոշումների կայացման և մոնիտորինգի գործիքներով:
Ծրագրի գործողությունները․
Գործողություն 1.1. «Տեղական առաջնորդների թիմի/խմբի» ստեղծում։
Գործողություն 1․2. Տեղական ղեկավարների ներգրավմամբ և տեղական ցանցի աջակցությամբ համայնքային ակտիվների քարտեզագրման իրականացում:
Գործողություն 1.3. «Տեղական աշխատողների ակադեմիայի» հիմնում (ALW):
Գործողություն 1․4. Բնակավայրերում Տեղական Ղեկավարվող Զարգացման Կենտրոնների (ՏԶԿ/LLD) հիմնում։
Գործողություն 1․5. ՏԶԿ/LLD մոդելների փորձարկում։
Գործողություն 2․1. Համայնքային բնակավայրերի մոբիլիզացում՝ տեղական զարգացումը խթանելու համար։
Գործողություն 2․2. Լավ կառավարման խթանում հանրային շարունակական մոնիտորինգի և վերահսկողության միջոցով։
Գործընկերներ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ՄԶԳ), «ՀԿ կենտրոն» ՔՀԶ ՀԿ, «Ուրբան» հիմնադրամ (ՈՒՀ), «Կանայք հանուն զարգացման» ՀԿ (ԿՀԶ), «Կոմպասս» ՀԿ
Ծրագրի բյուջեն՝ 257735 դոլլար
Թիմի ղեկավար՝ Զառա Աղանյան