«Սաբինե». աջակցություն դժվարին ինրավիճակում հայտնված երեխաներին և ընտանիքներին

Ծրագրի տեւողությունը 01.02.2024-01.02.2026 Շահառուների թիվը Տարեկան մինչև 10 երեխա և նրանց ընտանիքները Վայրը Ք. Վանաձոր   Նպատակը Լոռու մարզում ապահով և խնամող միջավայրում մեծանալու իրավունքը պաշտպանված է դժվարին իրավիճակում հայտնված  մինչև 10 երեխայի համար, ովքեր շուրջօրյա  խնամք են ստանում «Սաբինե» փոքր խմբով տանը: Նկարագրությունը Փոքր տանն ընտանեկան միջավայրին առավելագույն մոտ կայուն հոգատար, անվտանգ պայմաններում ապահովվում է այն երեխաների շուրջօրյա խնամքը, ովքեր տվյալ պահին չունեն ընտանիքում ապրելու հնարավորություն: Ծրագրի շրջանակներում երեխաները բնակվում են «Սաբինե» փոքր խմբով տանն այնքան ժամանակ, քանի դեռ դա բխում է երեխայի լավագույն շահից:

Տաք ձմեռ․ Արժանապատիվ կյանք խոցելի ընտանիքների և տարեցների համար

Ծրագրի տևողությունը՝ 01․12․2020 – ընթացիկ   Ծրագրի անմիջական շահառուներն են միայնակ և հաշմանդամ տարեցները, որոնք ընդգրկված են Հայկական Կարիտասի այլ նախագծերում: Այդ թվում՝ 120 տարեց- Գյումրիի «Տնային խնամք տարեցների համար», 50   տարեց- Գյումրիի « Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 200 տարեց- «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոնի աջակցող ծրագիր» 80 տարեց-Վանաձորի «Տնային խնամքի տարեցների համար» 50 հաշմանդամություն ունեցող տարեց-Տաշիրի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 55 հաշմանդամություն ունեցող տարեց-Գավառի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 60 հաշմանդամություն ունեցող տարեց-Արտաշատի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 200 տարեց Գյումրիից 500 անապահով ընտանիքներ  

Ծրագիր՝« Չոր Սնունդ Գյումրիում Բնակվող 200 Շահառուների Համար»

Չոր Սնունդ Գյումրիում Բնակվող 200 Շահառուների Համար   Ծրագրի տեւողությունը`  01․01․2023 – 2025թ փետրվար Շահառուների թիվը` 200 Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի Նկարագրություն` Հայաստանում ապրող միայնակ ծերերը (հատկապես հաշմանդամները եւ միայնակները) իրենց կյանքի ընթացքում հանդիպում են զգալի սոցիալական, տնտեսական եւ բժշկական դժվարությունների: Նրանք չեն օգտվում սոցիալական ծառայություններից եւ չկան հաստատություններ, որոնք կարող են ծավալել կոնկրետ գործունեություն ծերերի օրը հետաքրքիր եւ արդյունավետ կերպով կազմակերպելու համար: Սակայն նրանց համար առաջնային խնդիր է սննդի ապահովումը: Ամսական հիմունքներով որոշակի սննդի տրամադրումը 200 շահառուների հնարավորություն է տալիս ստանալ նվազագույն չոր սնունդ: