Ծրագիր՝« Չոր Սնունդ Գյումրիում Բնակվող 200 Շահառուների Համար»

 

Ծրագրի տեւողությունը`  16․03․2025 – 16.03.2027թ փետրվար

Շահառուների թիվը` 200

Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի

 

Նկարագրություն` Հայաստանում ապրող միայնակ տարեցները (հատկապես հաշմանդամություն ունեցող անձինք) իրենց կյանքի ընթացքում բախվում են զգալի սոցիալ-տնտեսական դժվարությունների։ Նրանք հաճախ դուրս են մնում սոցիալական ծառայությունների դաշտից, բացակայում են նաև այնպիսի հաստատությունները, որոնք կծավալեն նպատակային գործունեություն՝ տարեցների առօրյան հետաքրքրությամբ և արդյունավետ կազմակերպելու համար։

Այնուամենայնիվ, նրանց ամենահրատապ և առաջնային խնդիրը սննդի ապահովումն է։ Ամսական կտրվածքով պարենային աջակցության տրամադրումը 200 շահառուի հնարավորություն կտա ստանալու անհրաժեշտ նվազագույն չոր սնունդ։ Այս ծրագիրը կնպաստի թիրախային խմբի արժանապատվության և կենսունակության բարձրացմանը, ինչպես նաև նրանց պարենային և առողջական պայմանների էական բարելավմանը։

 

Ծրագրի նպատակը`Նպաստել ՀՀ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 200 ծերերի սննդի խնդրի լուծմանը, ինչպես նաեւ խթանել նրանց կենսապայմանների եւ բարեկեցության բարելավմանը:

Հիմնական խնդիրը` Բարելավել Գյումրիում ապրող 200 տարեցների կենսապայմանները` տրամադրելով նրանց չոր սնունդ:

Գործընկերներ` «ՋԵՅ ԹԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԷՍ.ԷՅ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ

Բյուջե` 38․800․000 ՀՀ դրամ

Ծրագրի ղեկավար՝ Մոնիկա Խորոտյան