Տարեցների ցերեկային հոգածության սոցիալական կենտրոններ

Ծրագրի տևողությունը` 01.07.2021 – շարունակական Շահառուների թիվը` 100 Վայրը`Գյումրի(Շիրակի մարզ)  եւ Տաշիր(Լոռու մարզ) Նպատակը` Նպաստել Գյումրու և Տաշիրի տարեցների կյանքի որակի բարելավմանը   Նկարագրություն` Ծրագրում ընդգրկված են 100 շահառու, ովքեր հիմնականում միայնակ են ապրում, ունեն ծերաբանական խնդիրներ, սոցիալականացման և շփման կարիք: Թիրախային համայնքներն են՝ Գյումրին (50 տարեց) և Տաշիրը (50 տարեց): Ծրագիրը տարեցներին տրամադրում է սոցիալական և առողջապահական ծառայություններ,

Տաք ձմեռ․ Արժանապատիվ կյանք խոցելի ընտանիքների և տարեցների համար

Ծրագրի տևողությունը՝ 01․12․2020 – ընթացիկ   Ծրագրի անմիջական շահառուներն են միայնակ և հաշմանդամ տարեցները, որոնք ընդգրկված են Հայկական Կարիտասի այլ նախագծերում: Այդ թվում՝ 120 տարեց- Գյումրիի «Տնային խնամք տարեցների համար», 50   տարեց- Գյումրիի « Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 200 տարեց- «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոնի աջակցող ծրագիր» 80 տարեց-Վանաձորի «Տնային խնամքի տարեցների համար» 50 հաշմանդամություն ունեցող տարեց-Տաշիրի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 55 հաշմանդամություն ունեցող տարեց-Գավառի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 60 հաշմանդամություն ունեցող տարեց-Արտաշատի «Տարեցների Ցերեկային հոգածության կենտրոն» 200 տարեց Գյումրիից 500 անապահով ընտանիքներ  

Ծրագիր՝« Չոր Սնունդ Գյումրիում Բնակվող 200 Շահառուների Համար»

Չոր Սնունդ Գյումրիում Բնակվող 200 Շահառուների Համար   Ծրագրի տեւողությունը`  01․01․2023 – 2025թ փետրվար Շահառուների թիվը` 200 Վայրը` Շիրակի մարզ` ք. Գյումրի Նկարագրություն` Հայաստանում ապրող միայնակ ծերերը (հատկապես հաշմանդամները եւ միայնակները) իրենց կյանքի ընթացքում հանդիպում են զգալի սոցիալական, տնտեսական եւ բժշկական դժվարությունների: Նրանք չեն օգտվում սոցիալական ծառայություններից եւ չկան հաստատություններ, որոնք կարող են ծավալել կոնկրետ գործունեություն ծերերի օրը հետաքրքիր եւ արդյունավետ կերպով կազմակերպելու համար: Սակայն նրանց համար առաջնային խնդիր է սննդի ապահովումը: Ամսական հիմունքներով որոշակի սննդի տրամադրումը 200 շահառուների հնարավորություն է տալիս ստանալ նվազագույն չոր սնունդ: