Ամառային դպրոց Հայաստանի գյուղական համայնքներում

Ծրագրի տևողությունը՝ 01.07.2024-09.09.2024 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր Շահառուների թիվը՝ 160 երեխա Թիրախ խումբ՝ 6-ից 16 տարեկան երեխաներ   Ծրագրի Նպատակ՝ Ծրագրի թիրախ՝ սահմանամերձ համայնքներում 6-ից 16 տարեկան երեխաների սոցիալիզացիայի եւ կրթական մակարդակի բարձրացում գեղագիտական կրթության եւ անգլերենի հաղորդակցման ակումբի կազմակերպման միջոցով   Ծրագրի խնդիրներ՝ Գեղագիտական կրթության հասանելիության ապահովում 6-ից 16 տարեկան երեխաների համար Անգլերենով հաղորդակցման կարողության բարելավում 12-ից 16 տարեկան երեխաների համար Ինքնաճանաչման եւ հուզական գրագիտության մակարդակի բարձրացում 6-ից 16 տարեկան երեխաների շրջանում  

«Փոքրիկ իշխան» ցերեկային խնամքի կենտրոններ

Գյումրի եւ Վանաձոր  Արտաշատ Գավառ «Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր Ծրագրի տեւողությունը` 01.03.2024 – 28.02.2027թթ. Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/  

Անհոգ մանկություն

Ծրագրի տեւողությունը` 1 տարի Շահառուների թիվը` 10 Վայրը` Գյումրի, Գավառ Նպատակը` Ծնելիության աճի նպաստում Նկարագրությունը` Հայկական Կարիտաս ԲՀԿ-ն Մարտինյան հիմնադրամի հովանավորությամբ 10 ընտանիքների, որոնցից 5-ը Գյումրիից և 5-ը Գավառից, յուրաքանչյուր եռամսյակը մեկ տրամարդրելու է գումար՝ ընտանիքում 2024թ/ հունվարից հետո ծնված 3 և ավելի երեխայի համար, մինչև երեխայի 6 տարին լրանալը։   Գործընկերները` Մարտինյան բարեգործական հիմնադրամ Բյուջեն` 12000$ Ծրագրի ղեկավար` Հասմիկ Կարապետյան  

Կենսապայմանների բարելավում Շիրակի մարզում

Ծրագրի տեւողությունը` 1  տարի Շահառուների թիվը` 150 Վայրը`  Շիրակի մարզ   Նպատակը Բարելավել սոցիալապես անապահով 150 ընտանիքի կենսապայմանները Նկարագրությունը Ջեռուցման միջոցների բաշխումը բարձրացնում է սոցիալապես անապահով 150 ընտանիքի կենսամակարդակը; Վերապատրաստում, արտադրական ակտիվներ և դրամական միջոցների բաշխում՝ 20 ընտանիքի տնտեսական վիճակի բարելավման և կայունացման համար; Կրթաթոշակ 16-25 տարեկան 20 երեխայի՝ նրանց հետագա կյանքn ավելի անկախ և ինքնավստահ դարձնելու համար:   Գործընկերները ` Կարիտաս Ռումինիա Բյուջեն` 60.000 եվրո Ծրագրի ղեկավար` Լիլիա Համբարձումյան  

ՄԵԾԱՆԱԼ ԱՌՈՂՋ. հավասարակշռված սնուցում և զարգացման բարելավված հնարավորություններ երեխաների համար

Տևողություն` 01.02.2023-01.02.2026 Վայրը`  Շիրակի մարզ Ղազանչի, Սեպասար՝  մինչև  2023 թ․նոյեմբեր               Գյումրի Շահառուներ` 184 երեխաներ և նրանց ընտանիքները «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ն կարևորելով նախադպրոցական տարիքի երեխաների սննդի անվտանգությունը և առողջ սնուցումը նրանց հետագա աճի և զարգացման համար՝ Գյումրու թվով 3 մանկապարտեզներում՝  «Լիլիթ», «Երազանք» և «Մուշ» զարգացման կենտրոնում, իրականացնում է «Մեծանալ առողջ» ծրագիրը: Այն ուղղված է երեխաների սննդի և սնուցման բարելավմանը, նախադպրոցական հաստատությունների անձնակազմի կարողությունների զարգացանը և ծնողական համայնքի ներգրավվածության խրախուսմանը:  Ծրագրի նպատակը՝ Շիրակի մարզում աջակցել նախադպրոցական տարիքի 184 երեխաների համար հավասարակշված սնունդի և զարգացման բարելավված հնարավորությունների ապահովմանը: