Գյումրի եւ Վանաձոր 
Արտաշատ
Գավառ

«Փոքրիկ Իշխան» ցերեկային խնամքի սոցիալական կենտրոններ/ Գյումրի, Վանաձոր

Ծրագրի տեւողությունը` Գյումրի՝  2009 թվ.-ից  – շարունակական

                                                 Վանաձոր՝  2010 թվ.-ից – շարունակական

Շահառուների թիվը` 400 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները

Վայրը`Գյումրի /Շիրակի մարզ/ եւ Վանաձոր / Լոռու մարզ/

 

Նպատակը`
Նպաստել դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների սոցիալական պաշտպանությանը եւ երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:

Նկարագրություն`
Ծրագրի առաջնային խնդիրն է ինտեգրել դժվար իրավիճակներում հայտնված եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպը եւ անցկացնելով կրթական եւ կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: Ծրագրային նպատակների շարքում են նաեւ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների մասնագիտական դասընթացների միջոցով տրամադրումը եւ աշխատանքը համայնքների ու դպրոցների հետ՝ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման եւ նրանց արդյունավետ ինտեգրման:

Ծրագրի առաջնային թիրախ խումբը 10-18 տարեկան 400 երեխաներն ու երիտասարդներն են՝ 200-ը Գյումրու ներառական կենտրոնում, 200–ը Վանաձորի կենտրոնում, ինչպես նաեւ նրանց ընտանիքները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության անբավարար հմտություններ:

Ծրագրի թիրախ խումբ են նաեւ հանդիսանում Գյումրի եւ Վանաձոր համայնքները եւ տվյալ համայնքներում գործող 15 միջնակարգ դպրոցները՝ 9-ը Գյումրիում, 6–ը Վանաձորում:

 

Գործընկերներ` Կարիտաս Գերմանիա, Երեք թագավորների առաքելություն, ԱՍՀ նախարարություն  

Բյուջե`  694.350 € /երեք տարվա համար/

Ծրագրի ղեկավար` ԱրևիկԹումասյան

 

 

«Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն Արտաշատում

Ծրագրի տեւողությունը` 2016 թվ.ից – շարունակակ

Շահառուների թիվը` 130 երեխա

Վայրը` ք․Արտաշատ /Արարատի մարզ/

 

Նպատակը  Նպաստել Արարատի մարզում դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների, երիտասարդների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությանը:

Նկարագրությունը Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանությանը՝ գնահատված կարիքի հիման վրա համարժեք սոցիալական ծառայություների մատուցման, նրանց սոցիալական ներառումն ապահովելու միջոցով՝ խթանելու երեխաների՝ ընտանիքում մեծանալու հիմնարար իրավունքի իրացումը, կանխելու նրանց մուտքը հաստատություններ և սոցիալական մեկուսացումը:

 

Գործընկերները  Կաթոլիկ մերձավոր Արևելքի Բարեկեցության ասոցիացիա,   ՀՀ ԱՍՀՆ

Բյուջե  ՀՀ ԱՍՀՆ / 18,720,000 ՀՀ դրամ/

Կաթոլիկ մերձավոր Արևելքի Բարեկեցության ասոցիացիա

/65 000 ԱՄՆ դոլար/

Ծրագրի ղեկավար` Արևիկ Թումասյան

 

 

«Փոքրիկ Իշխան» երեխաների ցերեկային խնամքի սոցիալական կենտրոն Գավառում

Ծրագրի տեւողությունը`2011 թվ.-ից – շարունակական

Շահառուների թիվը` 200 երեխա եւ նրանց ընտանիքի անդամները

Վայրը` Գավառ /Գեղարքունիքի  մարզ

 

Նպատակը`Խթանել երեխաների զգացմունքային անվտանգությանը, ներառականությանը, և անձնային զարգացմումը, կիրառելով ապացույցների վրա հիմնված գործառույթ և նորարական մոտեցումներ՝  նպաստելով նրանց սոցիալ-զգացմունքային բարեկեցությանը, ճկունությանը և համայնքային կյանքին ներգրավմանը:

 

Նկարագրություն`

Ծրագրի առաջնային խնդիրն է ինտեգրել դժվար իրավիճակներում հայտնված եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ տրամադրելով սոցիալական եւ հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպ եւ անցկացնելով կրթական եւ կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ: Ծրագրային նպատակների շարքում են նաեւ ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ գիտելիքների եւ հմտությունների մասնագիտական դասընթացների միջոցով տրամադրումը եւ աշխատանքը համայնքների ու դպրոցների հետ՝ ի նպաստ երեխաների կարիքների բացահայտման եւ նրանց արդյունավետ ինտեգրման:

Ծրագրի առաջնային թիրախ խումբը 10-18 տարեկան 200 երեխաներն ու երիտասարդներն են՝ ինչպես նաեւ նրանց ընտանիքները: Հիմնականում ծրագրում ընդգրկվում են այն ընտանիքների երեխաները, որոնք ծայրահեղ անապահով են, ծնողներն ունեն ծնողավարության անբավարար հմտություններ:

 

Գործընկերներ` Կարիտաս Ավստրիա , ԱՍՀՆ  

Բյուջե`150.540 € /երկու տարվա համար/

Ծրագրի ղեկավար` Արևիկ Թումասյան