Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ինտեգրում

Ծրագրի տևողությունը` 01 հուլիսի,2019-31 հոկտեմբերի,2022 Ծրագրի իրականացման` վայրը Շիրակի մարզ Շահառուներ` 100 հաշմանդաություն ունեցող երեխաներ և երիտասարդներ Ծրագրի նպատակը` Նպաստել ներառական, հավասար,որակյալ կրթության իրականացմանը և ներառմանը Ծրագրի նկարագրություն` Ծրագիրը նախագծված է օժանդակելու հաշմանդամութուն ունեցող երեխաներին և երիտասարդներին ,որպեսզի նրանք հասնեն ուսումնառության առավելագույն մակարդակի, ակտիվ մասնակցություն ունենալով  դպրոցում և մանկապարտեզում կազմակերպված միջոցառումներին և հասարակական կյանքում։ բ) Հաստատությունների (մանկապարտեզների և դպրոցների) անձնակազմի հզորացում ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար։ Գործընկեր` Կարիտաս Ավստրիա /Ինսբրուկ/ Բյուջեն` 88 000 Եվրո Ծրագրի պատասխանատու` Գայանե Նորիկյան  

Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում:

Ծրագրի տևողությունը՝ 01.09.2019 – 31.12.2020 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Ամասիա և Գտաշեն գյուղական համայնքներ Ծրագրի նպատակը՝ Նպաստել համայնքահեն ծառայությունների զարգացմանը, որոնք բավարարում են հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական կարիքները՝ ներառյալ առողջապահություն, կրթություն և սոցիալական ներառում: Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի արդյունքները Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական, կրթական, սոցիալական ծառայությունների և խնամքի տրամադրումը հասանելի է համայնքային մակարդակում: Առողջության, կրթության և կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը ապահովում է երեխաների սոցիալական ներառումը և հզորացումը: Համայնքահեն մանկապարտեզներն ունեն անհրաժեշտ հարմարեցված տեխնիկական հնարավորություններ, վերականգնողական սենյակներ և մեթոդական ձեռնարկներ:

Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում

Ծրագրի տևողությունը՝ 01.07.2019 – 30.06.2023 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ Ծրագրի նպատակը՝ Նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի: Ծրագրի նկարագրություն՝   Ծրագրի արդյունքները Անհատական աջակցություն: 80 ՀՈՒԵ (հաշմանդամություն ունեցող երեխա) ստացել են անհատական աջակցություն իրենց կրթության իրավունքը լիիրավ իրացնելու համար: Գիտելիք և ներառականության պրակտիկա: Կրթական հաստատությունների անձնակազմը և այլ շահագրգիռ կողմեր (վարչական անձնակազմ,

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ)

Ծրագրի տեւողությունը՝ 36 ամիս, հուլիս 2018 – հունիս 2019 Շահառուների թիվը՝ 22.000 սիրիահայ փախստական և տեղացիներ Վայրը՝ Երևան Նախապատմությունը Ընդհանուր նպատակը Նպաստել ինտեգրման ազգային քաղաքականության բարելավմանը` ուղղված Հայաստանում սիրիահայերի համար արժանապատիվ կյանքի ապահովմանը` լիարժեք պաշտպանության և ինտեգրման միջոցով: Խնդիրը Բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալ-տնտեսական դիմակայունությունը և հզորացնել Հայաստանի տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները: Միջանկյալ արդյունքներն ու հիմնական գործողությունները Առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում սիրիահայ և տեղացի առավել խոցելի բնակչության համար` ներառյալ համակողմանի տեղեկատվության,

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում Ծրագրի տևողությունը՝ 2019.01.02 – 2019.09.08 Շահառուների թիվը՝ 120 Վայրը՝  Գյումրի, Գավառ, Վանաձոր, Արտաշատ Նախապատմություն  Հայաստանում ամսական եկամուտը համեմատաբար ավելի ցածր է, քան այն գումարի չափը, որն անհրաժեշտ է նորմալ կենսապայմաններ ապահովելու համար: Ներկայումս Հայաստանում միայնակ մայրերը չեն կարող լիարժեք կերպով ապահովել իրենց հիմնական առօրյա կարիքները: Ընդհանուր առմամբ, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել. ընդհակառակը, ավելի է վատթարացել: Անվճար առողջապահական ծառայությունը հասանելի է միայն նրանց համար,