Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում:

Ծրագրի տևողությունը՝ 01.09.2019 – 31.12.2020 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Ամասիա և Գտաշեն գյուղական համայնքներ Ծրագրի նպատակը՝ Նպաստել համայնքահեն ծառայությունների զարգացմանը, որոնք բավարարում են հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական կարիքները՝ ներառյալ առողջապահություն, կրթություն և սոցիալական ներառում: Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի արդյունքները Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական, կրթական, սոցիալական ծառայությունների և խնամքի տրամադրումը հասանելի է համայնքային մակարդակում: Առողջության, կրթության և կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը ապահովում է երեխաների սոցիալական ներառումը և հզորացումը: Համայնքահեն մանկապարտեզներն ունեն անհրաժեշտ հարմարեցված տեխնիկական հնարավորություններ, վերականգնողական սենյակներ և մեթոդական ձեռնարկներ:

Իմ իրավունքը: Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում

Ծրագրի տևողությունը՝ 01.07.2019 – 30.06.2023 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզ Ծրագրի նպատակը՝ Նպաստել ներառական, հավասար և որակյալ կրթության իրականացմանը՝ համաձայն Կայուն զարգացման նպատակ 4-ի, ՄԱԿ-ի երեխաների իրավունքի կոնվենցիայի հոդված 28-ի և հոդված 23-ի և ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի հոդված 24-ի: Ծրագրի նկարագրություն՝   Ծրագրի արդյունքները Անհատական աջակցություն: 80 ՀՈՒԵ (հաշմանդամություն ունեցող երեխա) ստացել են անհատական աջակցություն իրենց կրթության իրավունքը լիիրավ իրացնելու համար: Գիտելիք և ներառականության պրակտիկա: Կրթական հաստատությունների անձնակազմը և այլ շահագրգիռ կողմեր (վարչական անձնակազմ,

«Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ)

Ծրագրի տեւողությունը՝ 36 ամիս, հուլիս 2018 – հունիս 2019 Շահառուների թիվը՝ 22.000 սիրիահայ փախստական և տեղացիներ Վայրը՝ Երևան Նախապատմությունը Ընդհանուր նպատակը Նպաստել ինտեգրման ազգային քաղաքականության բարելավմանը` ուղղված Հայաստանում սիրիահայերի համար արժանապատիվ կյանքի ապահովմանը` լիարժեք պաշտպանության և ինտեգրման միջոցով: Խնդիրը Բարելավել սիրիահայերի և տեղացիների սոցիալ-տնտեսական դիմակայունությունը և հզորացնել Հայաստանի տնտեսական աճի ինստիտուցիոնալ կարողությունները: Միջանկյալ արդյունքներն ու հիմնական գործողությունները Առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավում սիրիահայ և տեղացի առավել խոցելի բնակչության համար` ներառյալ համակողմանի տեղեկատվության,

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում Ծրագրի տևողությունը՝ 2019.01.02 – 2019.09.08 Շահառուների թիվը՝ 120 Վայրը՝  Գյումրի, Գավառ, Վանաձոր, Արտաշատ Նախապատմություն  Հայաստանում ամսական եկամուտը համեմատաբար ավելի ցածր է, քան այն գումարի չափը, որն անհրաժեշտ է նորմալ կենսապայմաններ ապահովելու համար: Ներկայումս Հայաստանում միայնակ մայրերը չեն կարող լիարժեք կերպով ապահովել իրենց հիմնական առօրյա կարիքները: Ընդհանուր առմամբ, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել. ընդհակառակը, ավելի է վատթարացել: Անվճար առողջապահական ծառայությունը հասանելի է միայն նրանց համար,

«Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության խթանումը խոշորացված համայնքում»

«Քաղաքացիական մասնակցության եւ թափանցիկության խթանումը խոշորացված համայնքում նորարարական մեխանիզմների միջոցով» Ծրագրի տեւողությունը՝ 12 ամիս Իրականացման վայր՝ ՀՀ Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրեր.  Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդագյուղ, Ցողամարգ, Փոքր Սարիար Նպատակ՝ ծրագրի նպատակն է խթանել մասնակցային և թափանցիկ ինքնակառավարման մեխանիզմների ներդրումը խոշորացված համայնքում, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում ապահովել շահագրգիռ կողմերի ավելի լայն մասնակցությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Խնդիրներ՝ Սարապատ խոշորացված համայնքում սոցիալական զարգացման խթանում քաղաքացիական մասնակցությունը մոբիլիզացնելու,