Կարի Կենտրոն Կանանց Համար. Ճգնաժամային իրավիճակներում գտնվող կանանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում

Ծրագրի տևողությունը` 24 ամիս, 01.01.2021-31.12.2023 Ծրագրի իրականացման վայրը` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի  Շահառուներ` Անմիջական շահառուներ՝  հաշմանդամություն ունեցող կանայք և աղջիկներ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ կամ խնամակալներ անապահով պայմաններում բնակվող երիտասարդ աղջիկներ, ովքեր հեշտությամբ կարող են թրաֆիքինգի զոհ դառնալ մանկատան աղջիկ սաներ միայնակ մայրեր ամուսնալուծված կանայք բազմազավակ մայրեր, որոնց ամուսինները գործազուրկ են փախստականներ և սոցիալապես անապահով ընտանիքների կանայք, ովքեր կարող են ենթարկվել ընտանեկան բռնության Անուղղակի շահառուներ՝ ծրագրում ներգրավված ուղղակի շահառուների երեխաներ կամ ընտանիքի այլ անդամներ Արցախից ներքին տեղահանված անձինք,

Աջակցել հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը Ամասիա խոշորացված համայնքում:

Ծրագրի տևողությունը՝ 01.09.2019 – 31.12.2020 Ծրագրի իրականացման վայրը՝ Շիրակի մարզի Ամասիա և Գտաշեն գյուղական համայնքներ Ծրագրի նպատակը՝ Նպաստել համայնքահեն ծառայությունների զարգացմանը, որոնք բավարարում են հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական կարիքները՝ ներառյալ առողջապահություն, կրթություն և սոցիալական ներառում: Ծրագրի նկարագրություն՝ Ծրագրի արդյունքները Հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական, կրթական, սոցիալական ծառայությունների և խնամքի տրամադրումը հասանելի է համայնքային մակարդակում: Առողջության, կրթության և կենսապահովման համար անհրաժեշտ ծառայությունների մատուցումը ապահովում է երեխաների սոցիալական ներառումը և հզորացումը: Համայնքահեն մանկապարտեզներն ունեն անհրաժեշտ հարմարեցված տեխնիկական հնարավորություններ, վերականգնողական սենյակներ և մեթոդական ձեռնարկներ:

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում

Միայնակ մայրերի սոցիալական վիճակի բարելավում Գյումրիում, Գավառում, Վանաձորում և Արտաշատում Ծրագրի տևողությունը՝ 2019.01.02 – 2019.09.08 Շահառուների թիվը՝ 120 Վայրը՝  Գյումրի, Գավառ, Վանաձոր, Արտաշատ Նախապատմություն  Հայաստանում ամսական եկամուտը համեմատաբար ավելի ցածր է, քան այն գումարի չափը, որն անհրաժեշտ է նորմալ կենսապայմաններ ապահովելու համար: Ներկայումս Հայաստանում միայնակ մայրերը չեն կարող լիարժեք կերպով ապահովել իրենց հիմնական առօրյա կարիքները: Ընդհանուր առմամբ, վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանում միայնակ մայրերի սոցիալ-տնտեսական վիճակը չի բարելավվել. ընդհակառակը, ավելի է վատթարացել: Անվճար առողջապահական ծառայությունը հասանելի է միայն նրանց համար,

«Թափանցիկության և քաղաքացիական մասնակցության խթանումը խոշորացված համայնքում»

«Քաղաքացիական մասնակցության եւ թափանցիկության խթանումը խոշորացված համայնքում նորարարական մեխանիզմների միջոցով» Ծրագրի տեւողությունը՝ 12 ամիս Իրականացման վայր՝ ՀՀ Շիրակի մարզի Սարապատ խոշորացված համայնքի 15 բնակավայրեր.  Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդագյուղ, Ցողամարգ, Փոքր Սարիար Նպատակ՝ ծրագրի նպատակն է խթանել մասնակցային և թափանցիկ ինքնակառավարման մեխանիզմների ներդրումը խոշորացված համայնքում, ինչպես նաև որոշումների կայացման գործընթացում ապահովել շահագրգիռ կողմերի ավելի լայն մասնակցությունը՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Խնդիրներ՝ Սարապատ խոշորացված համայնքում սոցիալական զարգացման խթանում քաղաքացիական մասնակցությունը մոբիլիզացնելու,

«Ծխական հասարակական խորհուրդներ Հյուսիսային Հայաստանում»

«Ծխական հասարակական խորհուրդներ Հյուսիսային Հայաստանում» Ծրագրի տևողությունը` 01.04.2022թ. – 31.03.2023թ. Շահառուներ` Ծրագրի թիրախային խմբերն են Հայաստանի Շիրակի մարզի 12 գյուղերի ծխական առաջնորդները և կամավորները: Ծրագրի շահառուներն են տասերկու գյուղերի բնակչության 75 %-ը: Վայրը` Շիրակի մարզ՝ գյուղ Փանիկ, Լանջիկ, Արևիկ, Ազատան,Մեծ Սեպասար, Բավրա, Ղազանչի, Սիզավետ, Սարագյուղ,Արփենի, Հովտուն, Ձիթհանքով   Ծրագրի նպատակն է՝ Բարելավել Հայաստանի հյուսիսային շրջանի 12 կաթողիկե գյուղերի կրթական և սոցիալ-տնտեսական պայմանները՝ խրախուսելով եկեղեցական սոցիալական ուսմունքով սահմանված արժեքների կիրառումը ծխական խորհուրդների կողմից՝ քրիստոնեական արժեքների վրա հիմնված կամավորությանն աջակցելու և համայնքային մոբիլիզացիայի միջոցով: